-
19.12.2019|
20:22
Բելառուսի Անվտանգության խորհուրդն այսօր հաստատել է երկրի պաշտպանության տասնամյա ծրագիրը: Բելառուսի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ալեքսանդր Վոլֆովիչը, դիմելով Անվտանգության խորհրդի անդամներին, հայտարարել է, որ «Պաշտպանության տասնամյա ծրագրի» մշակման ընթացքում հաշվի է առնվել հատկապես Սիրիայում և Ուկրաինայում ծավալված պատերազմների փորձը:
-
19.12.2019|
20:21
Այսօր Լոնդոնում աշխատանքն է սկսել Մեծ Բրիտանիայի նորընտիր խորհրդարանը:
Ուեսթմինսթերյան պալատում խորհրդարանականներին ուղերձով է դիմել Էլիզաբեթ երկրորդ թագուհին:
-
19.12.2019|
20:21
«Չեչնիայի տարածքով Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհի կառուցումը նպատակահարմար է»՝ Մոսկվայում տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
19.12.2019|
20:20
Կառավարության որոշմամբ այսօր Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց
քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Քվեարկությունից առաջ ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քաղաքական առևտրի էջը Հայաստանում փակված է, և սա վերջին շանսն է Հանրային խորհրդի համար՝ ապացուցելու, որ արդյունավետ կառույց է:
-
19.12.2019|
20:19
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության ներխուժման դեպքով քրեական գործ է հարուցվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, գողության հանցափորձի հոդվածներով։
-
19.12.2019|
20:18
Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագիրը։
-
19.12.2019|
13:16
«Ժամանակը» գրում է. «Վերջերս Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հայտարարել էր, թե չի բացառում, որ Քոչարյանի կողմնակիցները ստեղծեն կուսակցություն և գնան քաղաքական պայքարի ճանապարհով: Մեր տեղեկություններով՝ կուսակցությունը կարող է գլխավորել նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը:
-
19.12.2019|
13:15
«Ժամանակը» գրում է. «Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հայտարարությունից հետո, թե չի բացառվում, որ կուսակցություն կստեղծի, նրանք արդեն գործի են անցել՝ սկսել են մարդկանց հավաքագրել:
-
19.12.2019|
13:15
«Փաստը» գրում է. «Տարբեր առիթներով նշվել է, որ ՀՀ գործող իշխանություններն իրենց ռուս գործընկերների հետ շփումներում որոշակի խնդիրներ են ունենում, հիմնականում ՀՀ կառավարող շրջանակների՝ մինչ իշխանություն եղած ժամանակահատվածը ծավալած գործունեության շուրջ։
-
19.12.2019|
13:14
Դանիացի գիտնականներին հաջողվել է վերստեղծել քարե դարում ապրած կնոջ արտաքինը՝ կեչու խեժի օգնությամբ, որը ծամել է հնագույն ժամանակներում ապրած կինը: