-
12.12.2019|
22:25
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.ՙՊետական համակարգի բազմաթիվ կառույցներում շաբաթ-շաբաթ աճում է դեռևս լուռ, բայց համառ դժգոհությունը: Սակայն այդ դժգոհության պատճառը «հեղափոխությունը» չէ: Գաղտնիք չէ, որ անցյալ տարի ապրիլին մեր իշխանության դեմ էին դուրս եկել նաև այս համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ:
-
12.12.2019|
22:24
Դեկտեմբերի 9-12-ը հերթական այցով Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը։
-
12.12.2019|
22:23
«Հարգելի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան,
-եթե Դուք կարծում եք, որ Ազգային ժողովը կամ խորհրդարանական ուժերը Ձեր մտքերի դակողներն են կամ ծափահարողը, մոլորված եք:
-
12.12.2019|
22:22
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղեկացրել է արդարադատության բարձրագույն դատարանին, որ մինչև 2020-ի հունվարի 1-ը կթողնի նախարարական չորս պաշտոն և կնշանակի նոր նախարարներ: Նեթանյահուն չի լքի վարչապետի պաշտոնը:
-
12.12.2019|
22:21
Կառավարությունն այսօր հաստատեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց` մարմինը, որը զբաղվելու է այս հարցերով, լինելու է Գլխավոր դատախազության կազմում:
-
12.12.2019|
22:20
Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
12.12.2019|
22:19
Վրաստանի ոստիկանությունն այսօր 12 մարդու բերման է ենթարկել, այդ թվում` ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեին: Նրանք փորձում էին շրջափակել խորհրդարանի շենքի մուտքը: ՆԳ նախարարությունը հայտնել է, որ ցուցարարները բերման են ենթարկվել խուլիգանության և ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար:
-
12.12.2019|
22:14
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ։
-
12.12.2019|
22:12
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ միայն Կամազ չէ, որ նվեր է ստանում քաղաքը, այլ նաև այլ տեխնիկա, բնակմակերես ու այլ գույք կամ ծառայություն։
-
12.12.2019|
14:11
ԱՄՆ Սենատում հակաթուրքական պատժամիջոցների փաթեթի նախապատրաստումը Թուրքիայի ինքնիշխանության ու նրա ազգային անվտանգության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն և դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագծի ընդունումը Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողության և ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով: