Pastinfon-ն ներկայացրել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները, ներկայացնում են դրանք ստորև՝
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, մերժել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ինքնակառավարում ստեղծելու նախաձեռնությունը՝ ասվում է այդ երկրների ամփոփիչ հայտարարությունում, որն արվել է Նուր Սուլթանում Սիրիայի վերաբերյալ հանդիպման արդյունքներով:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքը,
11:00-17։00 Բյուզանդի փ. 45-55, Լեոյի փ. 20-101, Կոնդի թաղամասի 53-99 սեփական տները հանրային բաժանորդները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժզննում է անցել«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Որոշվել է առաջիկա օրերին շարունակել Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում։
Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Մեծ Բրիտանիայում անցկացվում են խորհրդարանի արտահերթ ընտրություններ, որոնք որոշելու են Brexit-ի ճակատագիրը: Ընտրատեղամասերը բացվել են հինգշաբթի 07: 00-ին և կաշխատեն մինչև 22: 00-ն: Ընտրատեղամասերի մեծ մասը տեղակայված են դպրոցներում, այդ իսկ պատճառով դասերը կդադարեցվեն:
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:
Ոստիկանությունը դատախազությունից ստացել է գրություն, որ չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, Նարեկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ կտեղափոխի Հայաստան՝ ասել է Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։
Երեկ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հանդես է եկել ի պաշտպանություն կենսաթոշակային բարեփոխումների, որոնց դեմ արդեն մեկ շաբաթ է երկրում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...