-
12.12.2019|
13:42
Երեկ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց օրինագիծը, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման և Սիրիայի հյուսիսում ռազմական ներխուժման համար: Անկարայի դեմ պատժամիջոցներին կողմ քվեարկեցին ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները:
-
12.12.2019|
13:41
Դեկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով:
-
12.12.2019|
12:56
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը:
-
12.12.2019|
12:54
ԱՄՆ-ը պատրաստվում է գնել F-35 կործանիչները, որ պետք է փոխանցվեին Թուրքիային, բայց չի տա՝ С-400-ները գնելու պատրվակով: ԱՄՆ-ը միջոցներ է հատկացրել ինքնաթիռներն իրեն պահելու համար:
-
12.12.2019|
12:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին կրկնել են 2016-ի նախագահական ընտրություններին միջամտության մեղադրանքը և նախազգուշացրել են փորձերի կրկնությունից: Լավրովը մեղադրանքներն անվանել է անհիմն: ՙԿասկածների ալիքը ողողել է Վաշինգտոնը՚՝ ասել է Լավրովը:
-
12.12.2019|
12:44
Ֆրանսիական հայտնի PAUL («Փոլ») սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով մուտք կգործի Հայաստան։ Ավելի քան երկու տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը ստորագրել է պայմանագիրը PAUL Interntional-ի ներկայացուցիչների հետ։
-
11.12.2019|
23:19
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մատենադարանում մասնակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
-
-
11.12.2019|
23:17
Շվեյցարիայի շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի և կապի նախարար Սիմոնետա Սոմարուգան ընտրվել է 2020-ի նախագահ: Նրա թեկնածությունը սատարել է 200 պատգամավորից 186-ը:
-
11.12.2019|
23:16
Թուրքիայի նախկին վարչապետ և ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն զբաղված է նոր կուսակցության ստեղծման աշխատանքներով: