-
09.12.2019|
21:45
Մալթայում ակտիվիստները դեկտեմբերի 9-ի առավոտյան ներխուժել են այն շենքը, որտեղ գտնվում է վարչապետի գրասենյակը, պահանջելով Ջոզեֆ Մուսկաթի անհապաղ հրաժարականը՝ լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի 2017-ին սպանության գործով հետաքննության ֆոնին՝ հայտնում է Reuters-ը։
-
09.12.2019|
21:44
ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպանը՝ Լևոն Սահակյանը: Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
-
09.12.2019|
21:43
Չեմ բացառում պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի դրսևորումները, սակայն վստահ եմ, որ համակարգում շատ բան է փոխվել՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
-
09.12.2019|
21:42
Թուրքիայի ղեկավարությունը ստեղծել է Հայոց ցեղասպանության ժխտման քարոզով զբաղվող կայք, հաղորդում է memurlar.net-ը: «1915.gov.tr» կայքն անգլալեզու է, կոնտեքստից կտրված և կեղծ տվյալներ է պարունակում:
-
09.12.2019|
21:42
Հյուսիսային Կորեայի իշխանությունները վիրավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան «անխոհեմ և ստախոս ծերուկ» անվանելով՝ ի պատասխան Թրամփի հայտարարության, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը թշնամական վարքով չի ցանկանա փչացնել Թրամփի հետ առանձնահատուկ հարաբերությունները:
-
09.12.2019|
21:41
Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների նախարարների նիստում Էրդողանը մեղադրել է Ֆրանսիայի նախագահին «իսլամական ահաբեկչություն» արտահայտության համար:
-
09.12.2019|
21:40
Եղել է հրապարակում, որ Մխիթար Պապոյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշումը կազմելուն, այդ կապակցությամբ վարույթ կա, որը նախաձեռնվել է պարոն Պապոյանի կողմից, այդ փաստերը ենթակա են գնահատման՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկին:
-
09.12.2019|
21:39
Կնեսետի երկու մեծ կուսակցությունները պայմանավորվել են խորհրդարանական ընտրություններն անցկացնել մարտի 2-ին՝ հայտնել են «Կահոլ-Լավան» կուսակցության շտաբից:
-
09.12.2019|
21:38
Դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր, ընկերավար և ժողովրդավար, ազգային արժեքներ կրող պետություն կերտելու գործում, ՀՅԴ երիտասարդական-ուսանողական միության ասուլիսում ասաց երիտթևի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանը։
-
09.12.2019|
21:37
Եվրամիությունն առաջընթացի հույսեր ունի նորմանդական քառյակի գագաթաժողովում, իր գերակայություններից մեկն է համարում ուկրաինական ճգնաժամի խաղաղ և կայուն լուծումը՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: