-
03.12.2019|
23:20
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընդհատեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության քննարկումը։
-
03.12.2019|
23:19
«Ադեկվադ» միաբանությունը դատապարտում է դաշնակցական երիտասարդների կողմից ԿԳՄՍ նախարարության դիմաց կազմակերպած ակցիայի բռնի հակազդեցությունը ոստիկանության և իշխանությունների կողմից։
-
03.12.2019|
23:18
Արարատի մարզի Սիս գյուղի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանի խնդրանքը ՀՀ վարչապետին իրականություն է դարձել: Ամիսներ առաջ նա դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գյուղի գլխավոր ճանապարհն ասֆալտապատելու խնդրանքով:
-
03.12.2019|
23:17
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հայաստանյան պատվիրակությունը կգործուղվի Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին:
-
03.12.2019|
23:16
ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունները դեմ կքվեարկեն հրաժարականի դեպքում ՍԴ անդամներին աշխատավարձին ու հավելավճարներին համարժեք թոշակ տրամադրելու՝ կառավարության առաջարկին։ Նախագիծն ԱԺ հերթական նիստերի օրակարգում է, նախատեսվում էր, որ այսօր կքննարկվի, բայց հարցին կանդրադառնան հինգշաբթի, պատճառը տեխնիկական սրբագրման աշխատանքներն են:
-
03.12.2019|
23:09
Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթակաների գործով դատական նիստի ընթացքում Աննա Դանիբեկյանը մերժեց ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի փաստաբանի միջնորդությունը՝ վերացնելու Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքի խախտումները:
-
03.12.2019|
23:08
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե հույսով է, որ վաղը Բրատիսլավայում ինքը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցային նոր փուլի մեկնարկ կտան:
-
03.12.2019|
22:55
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին նոր օրենք է ստորագրել, ըստ որի՝ էլեկտրատեխնիկա արտադրող ու վաճառող ընկերությունները արտավորվում են գաջեթներում ռուսական օպերացիոն համակարգեր տեղադրել։
-
03.12.2019|
22:39
Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ջախջախելու համար սիրաական նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն է սահմանել։
-
03.12.2019|
22:31
Այսօր Ադրբեջանի արտգործնախարարը բավական ուշագրավ հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
€ /subscribe">Բաժանորդագրվել
ԳործընկերներՀետադարձ կապ