-
03.12.2019|
13:51
Շուտով շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն, որն արդեն իսկ գրանցվելու հայտ է ներկայացրել՝ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
-
03.12.2019|
13:50
Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ես համաձայն եմ Էդմոն Մարուքյանի հետ։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է նախարարություններ լինեն՝ պատասխանատվություն կրելով իրենց մշակած քաղաքականության համար՝ ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
-
03.12.2019|
13:48
ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագծին ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
-
03.12.2019|
13:47
Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն և բացատրություն է տալիս Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքի վերաբերյալ:
-
03.12.2019|
13:43
Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն և բացատրություն է տալիս Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքի վերաբերյալ:
-
03.12.2019|
13:40
Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում՝ ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելուն։
-
03.12.2019|
13:26
Հայկ Մարությանի հրաժարականի որևիցե անհրաժեշտություն չեմ տեսնում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
-
03.12.2019|
13:25
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու ԱՄԷ-ի «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, մինչդեռ Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:
-
03.12.2019|
13:23
ԱԱԾ տնօրենի և ոստիկանպետի պաշտոնների ազատականացման նախագիծն ամբողջության սահմանադրական է. հարց է միայն, թե ի՞նչ է փոխվել առաջին ընթերցումից մինչև երկրորդ ընթերցում, որ իշխանությունը փոշմանել է, ԱԺ նիստի ժամանակ հարց հնչեցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
03.12.2019|
13:21
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ իշխանությունների կողմից իր առջև երբևէ պայմաններ են դրվել լավ վերաբերմունքի համար: