-
29.11.2019|
13:07
Երևանի քաղաքապետարանին 10 MK-1541-14 (ԳԱԶ) աղբատար, 2 KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 աղբատար և 2 KO440B1-01 2 ԿամԱԶ-65115-3081-50 նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2019-ի հունվարին, իրավաբանական հասցեն՝ Արմենակյան փողոց 26 Նորք-Մարաշ 0047-ն է, իսկ փաստացի գործունեության հասցեն՝ Արմենակյան փողոց 26 Նորք-Մարաշ 0047-ը:
-
29.11.2019|
13:06
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստանում տեղակայված Բագրամ ամերիկյան ավիաբազա: Այցը համընկել է ԱՄՆ-ում նշվող Գոհաբանության օրվա հետ:
-
29.11.2019|
13:06
«Ժողովուրդը» գրում է․ «ԱԺ իշխանական խմբակցությունը ներկայացնող Հայկ Սարգսյանը որոշել է մի օրենք գրել, որով զինվորական ծառայություն է առաջարկում՝ արագացված ընթացակարգով:
-
29.11.2019|
13:05
«Փաստը» գրում է, որ իր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, անհանգստացած լինելով ներկայումս քաղաքական դաշտի ակտիվ գործընթացներից ու վերադասավորումներից, ձեռնամուխ են եղել նոր մարտավարության։
-
29.11.2019|
13:04
«Հրապարակը» գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հայտնեց, որ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել, քանի որ նա ՀՔԾ-ի սահմանած 48 ժամում չի ներկայացել հարցաքննության։
-
29.11.2019|
13:03
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11:00-17։00 Կաշեգործների փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
-
29.11.2019|
13:02
Այսօր ցերեկը, նոյեմբերի 30-ին որոշ շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում ձյուն կգա: Այսօր, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
29.11.2019|
13:01
Ռուսաստանը չի ընդունում համաշխարհային հակադոպինգային գործակալության նոր մեղադրանքները և որպես հետևանք 4 տարով ռուս մարզիկների մասնակցության արգելքը միջազգային միջոցառումներին՝ որակելով քաղաքական դրդապատճառ ունեցող քայլ։
-
29.11.2019|
12:55
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքն անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո, հավաքվեց 9.856.100 դոլար։
-
29.11.2019|
12:54
Ուրուգվայի նախագահ է ընտրվել 46-ամյա Լուիս Լակալե Պոուն: Նա ավանդական Ազգային կուսակցության առաջնորդներից է, թեկնածությունը պաշտպանել են 5 քաղաքական ուժեր՝ աջակողմյան «Բազմագույն դաշինքի» շրջանակներում: