Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Մալիում դժբախտ պատահարի առնչությամբ, որը ֆրանսիացի 13 զինվորականի մահվան պատճառ է դարձել. «Վշտի ու կորստի այս ծանր պահին ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին ենք»:
Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի Սանահին կայարան 42 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքն օտարվել է։ Փոխհատուցում են ստացել բոլոր 9 բնակարանների սեփականատերերը։
ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը:
Նոյեմբերի 27-ից թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթների բոլոր ուղղություններ՝ տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Դադարը ժամանակավոր է, չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից: Նրանք, որ այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել, կփոխհատուցվեն։
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը 20 հազար հաղորդում է ստացել Իրանի իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների ապացույցներով։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...