Ամերիկացի միլիարդատեր և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին պարտության մատնելու և «Ամերիկան վերականգնելու» համար:
Հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեմը Axios-ին հայտարարել է, որ արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը Սենատում Սպիտակ տան խնդրանքով։ «Հանդիպումից հետո (Թուրքիայի նախագահի հետ՝ Սպիտակ տանը) մենք հավաքվեցինք և խոսեցինք կատարվածի մասին»,-ասել է Գրեմը։
««Ժողովուրդի» ուսումնասիրություններով՝ Արցախի Հանրապետությունում 2019 թ. 10,4 տոկոս տնտեսական աճ է եղել: Արցախի օրենսդրի սեղանին այժմ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է:
Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել է, որ շրջանային կառավարությունը հարգում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, որոնցում դեմոկրատական դաշինքը ներկայացնող ուժերը բացարձակ մեծամասնություն են ստացել:
ՀՀ 2020-ի պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա և շարունակվում է նախկին կառավարման տարիների իներցիան՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Մեր կողմից բազմիցս բարձրաձայնված տարածքային համաչափ զարգացման խնդիրն այս բյուջեով այդպես էլ մնում է չլուծված, ինչպես արմատական վերափոխման չի ենթարկվում այս ոլորտում կառավարության քաղաքականությունը։
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11:00-17։00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 3-րդ թաղ. 7 շենքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մաքրել Հայաստանն աղբից։
«Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Մաքրենք Հայաստանը աղբից»,-Facebook-յան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ այս ընթացքում Սարգսյանին Հայաստան հանձնելու հարցը քննարկելու շրջանակում՝ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...