-
14.11.2019|
21:27
Կառավարությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020-ի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում՝ նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
-
14.11.2019|
21:26
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարել է պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները:
-
14.11.2019|
21:25
Մոսկվան հավաստիացնում է, որ իրավապահները զբաղվում են Արմավիրի հայկական եկեղեցու բակում վանդալիզմի հանգամանքներով՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
14.11.2019|
21:24
Մոլդովայի խորհրդարանը հաստատեց ֆինանսների նախարար Յոն Կիկուի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Կիկուն համարվում է երկրի ռուսամետ նախագահի մերձավորներից:
-
14.11.2019|
21:23
Վրաստանի խորհրդարանը մերժեց սահմանադրական փոփոխությունների օրենքի նախագիծը, որով առաջարկվում է անցնել համամասնական ընտրական համակարգի:
-
14.11.2019|
21:22
«Արտախորհրդարանական ուժերը չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները, պառակտում են մտցնում հասարակությունում և խնդիրներ են ստեղծում»՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
-
14.11.2019|
21:21
Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ հոգևորականների սպանության վերաբերյալ:
-
14.11.2019|
19:54
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում‚ բացի ընդունված շինարարական աշխատանքների կապալի պայմանագրերից, որպես նորամուծություն ճանապարհաշինության ոլորտում որոշվել է շինարարական աշխատանքների պայմանագրերի նոր մոդելներ կիրառել։
-
14.11.2019|
19:51
Այս տարվա Ասիայի 100 ամենագեղեցիկ աղջիկների անվանացանկն է կազմել TCCAsia լրատվական կայքը: Այնտեղ տեղ են գտել տարածաշրջանի հայտնի դերասանուհիները, երգչուհիներն ու մշակութային այլ գործիչներ:
-
14.11.2019|
19:50
Վիետնամական անտառներում անհետացող համարվող եղնիկի տեսակ են նկատել National Geographic-ի լուսանկարիչներն ու որսալով պահը՝ նկարել կենդանուն: