-
13.11.2019|
18:44
Մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում ուսանողական շարժմանը։ Երկու ֆակուլտետի դասախոսները պաշտպանում են այդ դասադուլը, որի նպատակը բուհական կրթության մասին օրենքի նախագծում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման դրույթը պահպանելն է, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դիմաց հայտարարեց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։
-
13.11.2019|
18:43
Մենք հավատում ենք մեր դասախոսներին, մենք ձեզ հավատալով ենք կրթություն ստացել ու ձեզանից դասեր ստացել։ Մենք սպասում ենք ձեզ, գիտենք, որ միանալու եք մեզ։ «Դասախոս, միացիր» վանկարկումներով այսօր ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դիմաց շարունակվել է ուսանողների դասադուլի 7-րդ օրը։
-
13.11.2019|
18:40
Պետրոսյան Գևորգը շատ հարգալից ներկայացրել է կուսակցության տեսակետը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Գևորգ Պետրոսյանի առաջարկին՝ Հայաստանում օրենքով արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միասեռ ամուսնությունները և նրանց երեխա որդեգրելու իրավունքը:
-
13.11.2019|
18:39
ԲՀԿ-ն դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը, քանի որ այնտեղ տողատակեր կան՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն՝ առաջարկելով փոխարենը բռնության դեմ ուղղված օրենք ընդունել, եթե դրա անհրաժեշտությունը կա:
-
13.11.2019|
18:39
Իմ նկատմամբ տեսակցությունների արգելանքը հանվեց, երբ լրագրողները ՀՔԾ պետին հարցրին, թե ինչո՞ւ է դրվել, անչափահաս երեխաներն ի՞նչ կապ ունեն, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
-
13.11.2019|
18:36
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս եկած ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ա «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման ընթացքում ասաց, որ թեև դատարանը ոչ իրավաչափ համարեց իր ձերբակալված լինելը, այնուամենայնիվ, ապօրինի կալանք կիրառեց:
-
13.11.2019|
18:32
Մոլդովայի խորհրդարանը 52 պատգամավորի ձայնով անվստահություն է հայտնել Մայա Սանդուի կառավարությանը, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչանին:
-
13.11.2019|
18:32
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է միջազգային համակարգի ճգնաժամի մասին:
-
13.11.2019|
18:30
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների տիրույթում Երևանի նոր քաղաքականության իմաստը համահայկականության հաստատումը որպես առաջնահերթություն արձանագրելն է՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ երեկ ելույթ ունենալով Փարիզում ի պատիվ Հայաստանի վարչապետի և նրա տիկնոջ տրված ընդունելության ժամանակ: Նա արձանագրել է, որ «այդ նոր քաղաքականության իմաստը ճիշտ նույն կերպ ընկալված է նաև միջազգային գործընկերների կողմից»:
-
13.11.2019|
18:28
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը: