-
11.11.2019|
15:22
Ինչու՞ լեզվի և պատմության նկատմամբ կառավարությունը չի որդեգրում հստակ քաղաքականություն՝ հարցնում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը:
-
11.11.2019|
15:21
ԵՊՀ ուսանողները վճռական են տրամադրված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում, և անգամ վարչապետի հետ զրույցից հետո չեն փոխել իրենց դիրքորոշումը և շարունակելու են պայքարը, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
-
11.11.2019|
15:20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ողջույններ են փոխանցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
-
11.11.2019|
15:17
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
-
11.11.2019|
15:16
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր գործողություններով ցանկանում է սպանել մեր եկեղեցու պատմությունը, մեր ազգային ինքնությունն ու պատմությունը, նման համոզմունք հայտնեց նախարարի հրաժարականը պահանջող, քայլերթով ԿԳՄՍ նախարարության շենք շարժվող ուսանողներից մեկը։
-
11.11.2019|
15:15
ԱՄՆ-ն այժմ վարում է գոյատևման պատերազմ, քանի որ կորցնում է իր հեգեմոնիան, նրանք որոշել են պայքարել Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի դեմ. RT- ին հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
-
11.11.2019|
15:13
Մի խումբ ուսանողներ այսօր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի դիմաց շարունակում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան։
-
11.11.2019|
15:13
Գորիսում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որ Բրյուսել աշխատանքային այցից հետո վերադառնում էր Արցախ:
-
11.11.2019|
15:11
Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Սերբիայի ղեկավարները պարտավորվել են միասին աշխատել մարդկանց և ապրանքների տեղաշարժի խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
-
11.11.2019|
15:10
Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դիմաց վերսկսվել է ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի: Ուսանողները նախատեսում են շրջել տարբեր բուհերով և հետո շարունակել բողոքի գործողությունն արդեն նախարարության դիմաց: