-
10.11.2019|
23:28
Նոյեմբերի 8-10-ը Ծաղկաձորում ՀՀԿ-ն կազմակերպել է «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովը՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։
-
10.11.2019|
23:27
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դետալների, բանակի մարտունակության աստիճանի բարձրացման, սպառազինության և այլ հարցեր:
-
10.11.2019|
23:26
Մեր ծրագրերը, դիրքորոշումները, տեսակետները ստորակետ անգամ չեն տարբերվում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունից, «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
10.11.2019|
23:25
Արցախի ապագան անհնար է պատկերացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից դուրս, Շուշիում «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
10.11.2019|
23:25
Իրանում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել՝ հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին։ Նոր պաշարները հնարավորություն կտան ավելի քան 50 միլիարդ բարել նավթ արդյունահանել:
-
10.11.2019|
23:24
Շինարարության հանդիսավոր մեկնարկին մասնակցել են Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լոկշինը։
-
10.11.2019|
23:23
Թուրքիայի և ՌԴ նախագահները հեռախոսով քննարկել են հիմնականում Սիրիայում ստեղծված իրավիճակը: «Ընդգծվել է Սիրիայի հյուսիսում կայունություն հաստատելու շուրջ համաձայնեցված քայլեր ձեռնարկելու կարևորությունը», - հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
10.11.2019|
23:23
Շուշիում այսօր «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարում միաձայն որոշվել է՝ նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին:
-
10.11.2019|
13:45
Նոյեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
-
10.11.2019|
13:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է. «Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին: Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: