-
04.11.2019|
20:47
Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020-ի հունվար-փետրվարի՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով՝ ՀՀ զինված ուժերը համալրվում են նոր և արդիական զինատեսակներով:
-
04.11.2019|
20:47
«Հանրային խորհրդի» նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է իր նկատմամբ իշխանական որոշակի շրջանակների կողմից հարձակումներին։
-
04.11.2019|
20:46
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ու Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկել են Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։
-
04.11.2019|
20:44
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 20 թեմի երիտասարդական միությունների ատենապետներին և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի աշխատակազմին՝ գլխավորությամբ ՀԵՀԵՄ-ի հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:
-
04.11.2019|
20:43
Վարչապետն իր ուղիղ եթերով ոչ թե փարատեց բոլոր սթափ մտածող մարդկանց անհանգստություններն, այլ լրացուցիչ հարցականներ ստեղծեց և ավելի շատ անհանգստանալու առիթներ տվեց, քան մինչ այդ եթերն էր՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
04.11.2019|
20:43
Լոնդոնում բացվել է Թութանհամոն փարավոնի դամբարանում հայտնաբերված իրերի ցուցահանդես, ներկայացված է 150 ցուցանմուշ, որոնցից 60-ը Եգիպտոսից երբևէ դուրս չեն բերվել՝ հագուստներ և ինտերիերի առարկաներ, որոնք նախատեսված էին փարավոնի հանդերձյալ կյանքի համար:
-
04.11.2019|
20:42
Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ: Ըստ նրա, կյանքը Հայաստանում սկսվել է բոլորովին վերջերս՝ 2018թ. կեսերից: Մինչ այդ եղածը կամ հետևողականորեն պետք է մոռանալ ու աղավաղել, կամ էլ փնտրել ու գտնել միայն քրեականը:
-
04.11.2019|
20:39
Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը, հայտնել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
-
04.11.2019|
20:37
Իրանը այսօր ուրանի հարստացման համար նախատեսված 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել՝ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության տնօրեն Ալի Աքբար Սալեհին:
-
04.11.2019|
20:36
Այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունում միակ սթափ մարդը պաշտպանության նախարարն է, որը հարցերին նայում է այնպես, ինչպես որ է: