-
28.10.2019|
12:30
2020-ին ռազմական ոլորտում որոշ ծախսեր այլ տրամաբանությամբ են արվելու, ԱԺ-ում 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հույս հայտնեց, որ կոռուպցիայի պայքարի դեմ արդյունքները շոշափելի կլինեն ու կուղղվեն պաշտպանության մակարդակի բարձրացմանը:
-
28.10.2019|
12:29
«Թալիբան» շարժման բանագնացները ժամանել են Չինաստան՝ Քաբուլի ներկայացուցիչների հետ մասնակցելու ներաֆղանական երկօրյա բանակցություններին, որոնց նպատակն է վերջ տալ Աֆղանստանում 18 տարի շարունակվող պատերազմին:
-
28.10.2019|
12:29
Հոկտեմբերի 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի։
-
28.10.2019|
12:28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանված է:
-
28.10.2019|
12:21
Հոկտեմբերի 25-ին Amnesty International և Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրեցին Անկարային՝ փախստականներին բռնի Սիրիայի կոնֆլիկտի գոտի արտաքսելու մեջ:
-
27.10.2019|
21:04
Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ջերմաստիճանն էապես չի փոխվի։
-
27.10.2019|
21:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը: Նա ծաղիկներ է դրել հուշակոթողի մոտ և զրուցել ոճրագործության զոհերի հարազատների հետ:
-
27.10.2019|
21:02
Սկսվող պրոցեսների հետևանքով հավանական է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը ամենամեծ շահողը լինի, ոչ թե հասարակության կասկածները փարատվեն՝ հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
-
27.10.2019|
21:01
Նոր իշխանությունները որևէ կաշկանդվածություն չունեն «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու առումով, սակայն այս փուլում գործի վերաբացումը կրկին վստահություն չի ներշնչելու, քանի որ նման գործի համար հարկավոր է ունենալ արդար դատական համակարգ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտմանը:
-
27.10.2019|
21:00
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը: