Արգենտինայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08:00-ին և կփակվեն 18:00-ին:
Բարձրագույն պետական պաշտոնին հավակնում է վեց թեկնածու: Հիմնական պայքարը կծավալվի ներկա նախագահ Մաուրիսիո Մակրիի և ընդդիմադիր, նախկին վարչապետ Ալբերտո Ֆերնանդեսի միջև:
ԱՄՆ-ը շաբաթ օրը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ՝ հաղորդում է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ենթադրվում է, որ Ալ Բաղդադին սպանված է, սակայն այդ տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել:
Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումը ցինիզմի, ամբարտավանության բարձրագույն կետն է՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը։
1999-ի հոկտեմբերի 27-ին, ժամը 17:15-ի սահմաններում, երբ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանն էր, նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք և կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին և վարչապետ Վազգեն Սարգսյանին:
«Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար պետք է ունենալ հզոր պետություն»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ-ում սպանված Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը:
Եռաբլուրում լրագրողները զրուցել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ: «Հերիք է մեր սպարապետները գնդակահարվեն, մորթվեն, Մխիթարի օրոք էլ է էդպես եղել, տարբեր բաներ են եղել:
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական տալ՝ երկրում սոցիալական բողոքի ցույցերի ֆոնին կառավարությունում փոփոխություններ իրականացնելու համար՝ ասված է Չիլիի առաջնորդի ուղերձում, որը հրապարակել է Twitter-ում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և տեղեկացրել ռուս-թուրքական բանակցությունների մասին՝ հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, շնորհավորեց Վանաձորի բնակիչներին և նշեց, որ Վանաձորը, ինչպես Գյումրին, Երևանը, Ալավերդին և մնացած բոլոր քաղաքները, յուրաքանչյուր հայի հայրենի քաղաքն է:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...