-
25.10.2019|
22:36
Գոնե հիմա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հասկանու՞մ է, որ պողոսների վարչապետի ներքին ու արտաքին քաղաքական շիլա-շփոթն աննկատ չի մնում աշխարհում:
-
25.10.2019|
22:34
Պետք է նայել, թե ովքեր են ԼՀԿ-ին մեղադրում իշխանությանը ծառայություններ մատուցելու մեջ։ Դա ասում են հանրապետականները, նրանց մոտ կանգնած մարդիկ, ովքեր չեն ուզում հայտնվել տարբեր քրեակատարողական հիմնարկներում՝ ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
25.10.2019|
22:25
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ՝ ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հյուրընկալելու՝ Սլովակիայի ԱԳ նախարարի հայտարարության վերաբերյալ:
-
25.10.2019|
22:24
Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: APA-ի փոխանցմամբ, նրանք քննարկել են տնտեսական և հումանիտար ասպարեզներում համագործակցության հարցերը:
-
25.10.2019|
22:22
Առաջիկայում Երևանէ գալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացրել է ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը՝ առանց այցի կոնկրետ ժամկետներ նշելու, քննարկվելու են երկու երկրների հարաբերությունների օրակարգի հարցեր:
-
-
25.10.2019|
14:34
Բեյրութում ցուցարարները մերժել են նախագահ Միշել Աունի երկխոսության առաջարկը՝ պահանջելով, որ նախ կառավարությունը հրաժարական տա՝ հայտնում է Ալ Ջազիրան: Աունը հեռուստատեսային ուղերձում նշել է, որ ցանկանում էր հանդիպել ցուցարարներին:
-
25.10.2019|
14:33
Առաջիկա օրերին սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ըստ մեր աղբյուրի՝ այցի հիմնական նպատակը գազի գնի շուրջ բանակցություններն են:
-
25.10.2019|
14:32
ԱՄՆ իշխանությունները հնարավոր է ամերիկյան 500 զինվորականներ ուղարկեն Սիրիա, որոնք Սիրիայի հյուսիս-արևելքում կզբաղվեն նավթի հանքավայրերի պաշտպանությամբ՝ գրում է The Wall Streer Journal թերթը:
-
25.10.2019|
14:31
Թուրքիայի զինվորականները Սիրիայի հյուսիս-արևելքում բախվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի հետ, հաղորդում է Sana գործակալությունը: