Ինչո՞ւ է Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը համարվում ամենաաններելի մեղքը: Ո՞վ է Սուրբ Հոգին:
Սկսենք սկզբից, իսկ սկզբում. «Երկիրն անձև ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծննդ. 1.2):
Մի ունայնություն էլ կա երկրի վրա. արդարներ կան, որոնց հետ պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, և ամբարիշտներ կան, որոնց հետ պատահում է այն, ինչ արժանի է արդարների գործերին։
Աստվա՛ծ ամենագութ և ամեն ինչում ողորմած, որ գթացիր Քո ստեղծածներին և գթում ես միշտ, քանզի թեպետ և մենք հանապազ մեղանչում ենք, սակայն Դու մեր մեղսասեր բնությանը դարձ և ապաշխարություն քաղցրությամբ շնորհեցիր։
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են հնացած կայսրությունը, որը երկիրը տարել է ողբերգական պատերազմի ու խոր ճգնաժամի, կարոտով հիշում՝ փոխարենը հիշողությունից ջնջելու։ Ինչո՞ւ են շարունակում գովաբանել ու փառաբանել որպես իդեալ։ Եվ ինչի՞ կարող է դա հանգեցնել։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին, խորհրդարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ ընտրություններում վարչական ռեսուրսի օգտագործում եղել է, թե ոչ:
Կոռեկտ չեմ համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Հաց բերողի» մահվան հանգամանքներին:
Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ քարոզչական նպատակով շարքային քաղաքացիների ողբերգությունն օգտագործելու համար։ Facebook-ի իր էջում Թեոխարուսը նշել է, որ 2017-ի հուլիսի 4-ին Ալիևի ռեժիմը, որի համար սովորական մարդկային կյանքը մեծ նշանակություն չունի, կրկին իր բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործել՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանը հրթիռային կայանքները տեղակայել է գյուղի մերձակայքում և օգտագործել Լեռնային Ղարաբաղի գնդակոծության համար։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին կմեկնի Վիեննա՝ ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հունիսի 30-ին Էդվարդ Նալբանդյանը չէր բացառել հուլիսին Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը:
Business New Europe եվրոպական առցանց պարբերականը անդրադարձել է բուլղարական Anonymous խմբի գաղտնազերծած փաստաթղթերի հիման վրա լրագրող Դիլյանա Գայտանժիևայի հետաքննությանը, որտեղ բուլղարացի լրագրողը աղմկոտ փաստեր է հրապարակել ադրբեջանական SilkWay Airlines ավիաընկերության վերաբերյալ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...