Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 
  • Սիրիական հարցով բանակցությունների հերթական փուլը Ժնևում

    Սիրիական հարցով բանակցությունների հերթական փուլը Ժնևում

    10.07.2017| 23:25
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության անդամներն այսօր հանդիպում են սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված խաղաղ բանակցությունների հերթական փուլի շրջանակներում:
  • Ավստրիան արգելել է թուրք նախարարի մուտքը երկիր

    Ավստրիան արգելել է թուրք նախարարի մուտքը երկիր

    10.07.2017| 23:24
    Ավստրիայի ԱԳՆ-ն արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի մուտքը երկիր: Նա մտադիր էր ելույթ ունենալ Ավստրիայում բնակվող հայրենակիցների հետ հանդիպմանը՝ Թուրքիայում անցյալ տարվա հեղաշրջման ձախողված փորձի տարելիցին։
  • Ստամբուլում հանդիպել են Թիլերսոնը և Ալիևը

    Ստամբուլում հանդիպել են Թիլերսոնը և Ալիևը

    10.07.2017| 23:23
    Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ՝ տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունները տարբեր, այդ թվում՝ քաղաքական և էներգետիկ ոլորտներում «հաջողությամբ զարգանում են»: Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:
  • Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների պատասխանատվությունը

    Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների պատասխանատվությունը

    10.07.2017| 23:22
    «Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը»,- Քիշնևում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը:
  • Ադրբեջան է հասել ռուսական զենքի հերթական խմբաքանակը

    Ադրբեջան է հասել ռուսական զենքի հերթական խմբաքանակը

    10.07.2017| 23:22
    Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ՊՆ-ին, հայտնում են, որ Ադրբեջան է հասել ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։ Բաքվի նավահանգիստ հասած մեծ քանակությամբ արկերը, հրթիռները, ռազմական սարքավորումները նախատեսված են հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար:
  • Սիրիայում զինադադարը պահպանվում է

    Սիրիայում զինադադարը պահպանվում է

    10.07.2017| 23:21
    ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջնորդությամբ Սիրիայի հարավ-արևմուտքում հաստատված զինադադարն առաջին օրը պահպանվել է՝ հայտնում են ապստամբ ուժերի ներկայացուցիչներն ու դիտորդները: Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնը հայտարարել է, թե չնայած ոչ մեծ խախտումներին, կողմերը հավատարիմ են մնացել պայմանավորվածությունների կատարմանը:
  • Չավուշօղլուն և Թիլերսոնը քննարկել են սիրիական ճգնաժամը

    Չավուշօղլուն և Թիլերսոնը քննարկել են սիրիական ճգնաժամը

    10.07.2017| 23:20
    Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին։ Նրանք քննարկել են սիրիական ճգնաժամին, Կատարի խնդրին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր։
  • «Քուանշ, գլխավոր դատախազ»

    «Քուանշ, գլխավոր դատախազ»

    10.07.2017| 23:19
    ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց Հայաստանի դատախազության 2016-ի գործունեության մասին հաղորդումը։ Նիստին ներկա էր 75 պատգամավոր։ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չորս դրվագով «քուանշ» է հայտարարում գլխավոր դատախազին` Մարտի 1, «Սասնա ծռեր», «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյան և «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Անդրիաս Ղուկասյան։
  • Ստամբուլում ավարտվել է 450-կիլոմետրանոց բողոքի երթը

    Ստամբուլում ավարտվել է 450-կիլոմետրանոց բողոքի երթը

    10.07.2017| 23:17
    Ստամբուլում հարյուր հազարավոր ցուցարարներ ավարտել են 450-կիլոմետրանոց բողոքի երթը։ Նրանք 25 օրում Անկարայից հասել են Ստամբուլ։ Երթը կազմակերպել էր Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։
  • Ռեքս Թիլերսոն. ԱՄՆ-ը հիասթափված է

    Ռեքս Թիլերսոն. ԱՄՆ-ը հիասթափված է

    10.07.2017| 23:16
    ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հուլիսի 9-ին Կիևում ասել է, որ Մոսկվան պետք է ձեռնարկի առաջին քայլը՝ ուկրաինական լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ Քանի դեռ դա չկա, Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն չեղարկվելու։