Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    04.07.2017| 00:01
    Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ և խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան, որովհետև աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը` օդ շնչելու համար, ո՛չ ականջները` լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները` շոշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։
  • Նազարբաևը Պուտին-Թրամփ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի

    Նազարբաևը Պուտին-Թրամփ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի

    03.07.2017| 23:27
    Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մեծ հույսեր է ակնկալում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպումից։ «Անձամբ ես մեծ հույսեր եմ փայփայում «քսանյակի» շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումից»,- ասել է նա։
  • Պուտինը G20 -ում կհանդիպի երեք նախագահների հետ

    Պուտինը G20 -ում կհանդիպի երեք նախագահների հետ

    03.07.2017| 23:26
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի նախագահների, նաև Ճապոնիայի վարչապետի հետ, հայտարարել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի ՈՒշակովը:
  • Պեսկովը նշել է Ռուսաստանից արտասահմանյան կապիտալի արտահոսքի պատճառները

    Պեսկովը նշել է Ռուսաստանից արտասահմանյան կապիտալի արտահոսքի պատճառները

    03.07.2017| 23:25
    ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրից արտասահմանյան կապիտալի արտահոսքը կապված է կոնյունկտուրային գործընթացների և անկայունության հետ: «Մենք նախկինի պես կարծում ենք, որ որոշակի անկայունություն հնարավոր է միշտ:
  • Սերժ Սարգսյան. Ինձ համար իրավապահ համակարգը իրավապաշտպան բնույթ ունի

    Սերժ Սարգսյան. Ինձ համար իրավապահ համակարգը իրավապաշտպան բնույթ ունի

    03.07.2017| 23:25
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գլխավոր դատախազությունում մասնակցել է Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:
  • Իրանը դատապարտում է ամբարտակներ կառուցելու Թուրքիայի նախաձեռնությունը

    Իրանը դատապարտում է ամբարտակներ կառուցելու Թուրքիայի նախաձեռնությունը

    03.07.2017| 23:23
    Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Եփրատի և Տիգրիսի վրա ամբարտակներ կառուցելու Թուրքիայի ծրագիրը, ասելով, որ վտանգ է ներկայացնում ամբողջ Մերձավոր Արևելքի համար:
  • Սաուդյան Արաբիայի թագավորը չի մեկնի Համբուրգ

    Սաուդյան Արաբիայի թագավորը չի մեկնի Համբուրգ

    03.07.2017| 23:22
    Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզը չի մասնակցի հուլիսի 7-8-ին Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովին:
  • Հուլիսի 4-5-ին՝ բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

    Հուլիսի 4-5-ին՝ բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

    03.07.2017| 23:21
    Հուլիսի 4-ին, 5-ին Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն առաջիկա երկու օրը կբարձրանա 2-3 աստիճանով՝ 5-6 աստիճանով նորմայից բարձր, հուլիսի 6-8-ին կնվազի 4-6 աստիճանով:
  • Ասիական զարգացման բանկը ՀԷՑ-ին 80 միլիոն դոլարի վարկ է տրամադրում

    Ասիական զարգացման բանկը ՀԷՑ-ին 80 միլիոն դոլարի վարկ է տրամադրում

    03.07.2017| 23:20
    Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը 80 միլիոն դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անկախության ու արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:
  • Չորս արաբական երկրները երկարացրել են Կատարի վերջնագրի ժամկետը

    Չորս արաբական երկրները երկարացրել են Կատարի վերջնագրի ժամկետը

    03.07.2017| 23:19
    Չորս արաբական երկրները համաձայնել են 48 ժամով երկարացնել Կատարին ներկայացված վերջնագրի ժամկետը՝ հաղորդում է «Ալ-Ջազիրան»: Ավելի վաղ Կատարը խնդրել էր ևս 48 ժամ որոշում կայացնելու համար։