30.06.2017|
15:13
2016-ին ԱԳՆ-ի բյուջեի կատարողականը կազմել է 97,9 տոկոս, խորհրդարանում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հատկացված բյուջեի խնայողությունների արդյունքում 304,8 մլն դրամ է տնտեսվել և փոխանցվել պետբյուջե»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ անցյալ տարի ԱԳՆ-ի պարտքը միջազգային կազմակերպություններին կազմել է 2 մլրդ 420 մլն 167 հազար դրամ: