-
11.06.2017|
11:26
Թեհրանը հանդես է գալիս Իրաքի տարածքային ամբողջականության օգտին, իսկ Իրաքյան Քրդստանը համարում է այդ երկրի անբաժան մասը՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
-
11.06.2017|
11:25
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դիլիջանում ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի շրջանակում հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլու գլխավորած պատվիրակության հետ:
-
11.06.2017|
11:24
Կատարի ճգնաժամը կարգավորելու համար Մոսկվան պատրաստ է անել հնարավորը՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով կատարցի գործընկեր Մուհամեդ բեն Աբդել Ռահման էլ Թանիի հետ բանակցությունները:
-
11.06.2017|
11:23
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դիլիջանում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը:
-
11.06.2017|
11:20
Աֆղանստանում երեկ սգո օր էր՝ վերջին շաբաթներին երկրում իրականացված երեք խոշոր ահաբեկչությունների հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվելու կապակցությամբ:
-
11.06.2017|
11:19
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
-
11.06.2017|
11:18
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
-
11.06.2017|
10:21
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Կատարին ահաբեկչությունը «շատ բարձր մակարդակով ֆինանսավորելու» մեջ և կոչ է արել արագ վերջ դնել:
-
10.06.2017|
23:48
Հայտնի են Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի երրորդ (եզրափակիչ) փուլ անցած մասնակիցների անունները:
-
10.06.2017|
23:39
Ադրբեջանական կողմը հասել է այն աստիճանին, որ Հայաստանի ներկայացուցիչների մամուլի ասուլիսներին կեղծ լրագրողների է ուղարկում՝ նրանց համար նախապես հարցեր նախապատրաստելով։