-
07.06.2017|
18:12
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ արտահերթ նիստում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին օրինագծի քննարկման ժամանակ մի քանի ընդհանրական դիտարկում արեց:
-
07.06.2017|
18:10
Անկարան կշարունակի Կատարի հետ հարաբերություններ զարգացնել՝ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
-
07.06.2017|
18:09
Գերմանիայի կառավարությունը այսօր պաշտպանել է Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից գերմանացի զինծառայողներին դուրս բերելու պլանը՝ հաղորդում է Reuters-ը: Բեռլինը պլանավորում է 280 զինծառայողներին տեղափոխել Հորդանանի ավիաբազա:
-
07.06.2017|
18:08
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը դատապարտել է Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակումները: «Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակումները»,- ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման համաձայն, ասել է Էդվարդ Նալբանդյանը:
-
07.06.2017|
18:07
Այսօր Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Օգնությունը ներառում է 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք, և Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով:
-
07.06.2017|
18:06
Վարդենիսի շրջանում այսօր մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը։ Գյուղացիները դեմ են համայնքների խոշորացման առաջարկվող ծրագրին։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով նախատեսվում է 118 համայնք միավորել 15-ի մեջ։
-
07.06.2017|
18:05
Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Վլադիմիր Օհանյանն ու Դավիթ Ամալյանը նշանակվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ՝ վեց տարի ժամկետով։
-
07.06.2017|
18:04
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Արևմտյան Բալկանյան տնտեսական շուկայի վերաբերյալ քաղաքական համաձայնություն է ակնկալում Ալբանիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Կոսովոյի, Չեռնոգորիայի և Սերբիայի վարչապետների միջև:
-
07.06.2017|
18:03
Ռուսաստանին չպետք է անհանգստացնի ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը՝ հայտարարել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Պրեդրագ Բոսկովիչը, երբ Մոսկվան այդ քայլը «թշնամական կուրս» է որակել և մեղադրել երկրին «հակառուսական հիստերիայի մեջ»:
-
07.06.2017|
18:02
Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների վիճահարույց նախագիծը: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած նախագիծը այս շաբաթ քննարկվելու է հանձնաժողովի լսումների ընթացքում: