ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նաիրա Մխիթարյանին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Գուցե կա ճշմարտության հատիկ Փարիզի խոսքուզրույցում, որ Էմանուել Մակրոնը ուզում է մարմնավորել Շառլ դը Գոլի ոգին՝ գրում է The Wall Street Journal-ը: Ֆրանսիայի նախագահը Վերսալում ընդունեց Ռուսաստանի նախագահին ու հրապարակավ քննադատեց նրան:
ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և Դանիայի գլխավորությամբ, կտրականապես դեմ են դաշինքի գագաթնաժողովը 2018-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացնելուն, հաղորդում է Die Welt թերթը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերվել յոթով միջազգային դիտորդների թիվը մեծացնելու պայմանավորվածություն:
«Ելք» դաշինքն առաջարկում է կրճատել Հայաստանում նախարարությունների թիվը՝ 18-ից հասցնելով 15-ի՝ մարտի 30-ին ԱԺ-ում հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
ԱՄՆ-ում 10 քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները կոչ են արել Կոնգրեսին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի ընթացակարգ սկսել, փոխանցում է Politico-ն։
«Ծառուկյան» խմբակցության՝ լիազորությունները դադարեցված պատգամավորների մանդատները փոխանցվեցին դաշինքի մյուս պատգամավորների թեկնածուներին՝ Գևորգ Պետրոսյանին, Հակոբ Նազարյանին ու Նորա Առուստամյանին։
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը խորհրդարանին հրաժարական է ներկայացրել՝ ապրիլի 2-ին նախագահ ընտրվելուց հետո և երդում է տվել Սկուպշչինայի (խորհրդարան) առջև: Արտասանելով նախագահական երդումի տեքստը՝ նա հնգամյա ժամկետով ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...