-
23.05.2017|
12:41
Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որն այցելել է Երուսաղեմի Հին քաղաք և Լացի պատ: Նա Լացի պատին մոտեցել է միայնակ և մի քանի րոպե լուռ կանգնել: ԱՄՆ նախագահը Երուսաղեմի Հին քաղաքում զբոսնել է առանց Իսրայելի կամ Պաղեստինի ներկայացուցիչների ուղեկցության:
-
23.05.2017|
12:39
«Օկլահոմա» ազգային բասկետբոլային ասոցիացիայի ակումբի թուրք խաղացող Էնես Քանթերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին անվանել է «մեր երկրի Հիտլերը»։ Մինչ այդ Քանթերին Բուխարեստի օդանավակայանում ձերբակալել է ռումինական ոստիկանությունը, նրա թուրքական անձնագիրը չեղարկվել է։
-
23.05.2017|
12:38
Պաշտոնական այցով առաջին անգամ Իսրայել այցելած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սուրբ Հարության տաճարում դիմավորել է տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանն ու Սուրբ Հարության տաճարի տեսուչ Սամվել ծայրագույն վարդապետ Աղոյանը՝ ասել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
-
23.05.2017|
12:37
Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են իրանատյացության տարածման համար, որը հակված է Մերձավոր Արևելքում զենքի վաճառքի ավելացմանը, «վտանգավոր ահաբեկիչներին» զենք վաճառելուն:
-
23.05.2017|
12:36
Կառավարության արտահերթ նիստում քննարկվել և հավանության են արժանացել մի շարք օրինագծեր, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ազգային ժողով՝ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
23.05.2017|
12:35
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել «Ազգային գաղափարախոսության արդիականությունը›› թեմատիկ դասախոսությամբ:
-
23.05.2017|
12:34
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հավաստիացրել է նրա տարածաշրջանային խաղաղ նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության մասին: Նա մասնակցել է Թրամփին դիմավորելու հանդիսավոր արարողությանը:
-
23.05.2017|
12:33
Կառավարության արտահերթ նիստում հավանության է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
-
23.05.2017|
12:31
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը Վրաստանում է: Մայիսի 23-ին նա բանակցելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ:
-
23.05.2017|
12:30
Ստամբուլում անցկացվող ՍՏՀԿ հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը առարկություն է հնչեցրել Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի ելույթի վերաբերյալ: