«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում: Հունիսի 11-ին Արամ Խաչատրյանհամերգասրահում կայանալիք համերգին երեք աղջիկները կներկայացնեն նաև հայերեն ստեղծագործություն: Երեկոյի ընթացքում նախատեսված են նաև այլ անակնկալներ:
Մարդիկ կամավոր եկել են այն համոզման, որ պիտի դիմումներ գրեն, դետեկտիվ ժանրից որևէ բան չկա, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` խոսելով «Ծառուկյան» դաշինքի մանդատը վայր դրած երեք պատգամավորի մասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Վարչապետը կարևորել է նման ձևաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:
Հայաստանում ապրիլին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն է ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը՝ Կիպրոս աշխատանքային այցի շրջանակում հանդիպելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...