-
18.05.2017|
22:44
Կառավարության այսօրվա նիստում Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է ընտրվել։
-
18.05.2017|
22:43
Այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահի թեկնածու Միքայել Մելքումյանի ելույթի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իրեն ընդդիմադիր հռչակած «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորները կողմ չեն քվեարկել ԱԺ նախագահի՝ «Ելքի» թեկնածուի օգտին:
-
18.05.2017|
22:42
ՌԴ ԱԳ նախարարությունն անընդունելի է որակել Բաքվից հնչող հայտարարությունները, թե «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը» լուծարելով՝ ՌԴ գերագույն դատարանը քաղաքական որոշում է կայացրել:
-
18.05.2017|
22:41
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այսօր հայտարարել է, որ կազմակերպությունը սկսում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի գործունեությունը շարունակելու շուրջ այդպես էլ կոնսենսուս ձեռք չբերվեց:
-
18.05.2017|
22:40
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար Հայաստանի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
-
18.05.2017|
22:39
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին:
-
18.05.2017|
22:37
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության թեկնածու Արա Բաբլոյանը։ Նրա օգտին քվեարկել է 88 պատգամավոր։ «Ելք» խմբակցության թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին քվեարկել է 12 պատգամավոր։
-
18.05.2017|
22:36
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, մայիսի 18-ի գիշերը 64 տարեկանում մահացել է Մերձծովյան Ալպերի դեպարտամենտի Անտիբ քաղաքի հիվանդանոցում՝ տեղեկացնում է Nice Matin պորտալը:
-
18.05.2017|
22:35
Էդմոն Մարուքյանն իմ լավ բարեկամն է, բայց այս փուլում նա չի կարող իրականացնել այդ առաքելությունը՝ ԱԺ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով երկու թեկնածուներին՝ Արա Բաբլոյանին ու Էդմոն Մարուքյանին:
-
18.05.2017|
22:35
Մահացել է հայտնի երաժիշտ Քրիս Քորները, հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երգչի ներկայացուցչին: Քորները հայտնի էր Soundgarden և Audioslave խմբերով: