Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մայիսի 17-ին Երևանում կազմակերպված վերականգնվող էներգետիկայի համաժողովում հայտարարել է, որ Հայաստանն ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, և կա 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկար:
Հասանովին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտություն, գոնե այս պահի դրությամբ, դեռևս չկա՝ Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով նախօրեին ադրբեջանական քարոզչամեքենայի տեղեկատվությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ հայկական կողմը շփման գծի արևելյան ուղղությամբ մայիսի 16-ի երեկոյից, իբր, արկակոծել է Ադրբեջանի ԶՈՒ հենակետերը:
Այսօր Ելիսեյան պալատը կհայտարարի Ֆրանսիայի նախարարների նոր կաբինետի կազմը: Ըստ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության, նշանակումները դեռ երեկ պետք է հայտարարվեին:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ բախումներ են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակիցների և խաղաղ ցուցարարների միջև։ «Ասոշիեյթիդ Փրես»-ի փոխանցմամբ, 9 մարդ վիրավորվել է, երկու մարդ ձերբակալվել։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 24-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել armtimes.com էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...