«Ելք» դաշինքի առաջարկած 15 000 դրամ սոցիալական աջակցությունը այսօր էլ գոյություն ունի, պարզապես այն ստանում են գործող քաղաքապետի բարեկամները՝ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը. «Այսօր էլ կա այդ աջակցությունը, բայց ո՞վ է այն ստանում՝ Տարոն Մարգարյանի հարազատները»:
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին շաբաթը նոր առաջարկով սկսած «Ելք» դաշինքը հայտնվել է քննադատությունների թիրախում։ Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ ընտրվելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ հատկացնել քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից, «սխալ» է որակում «Երկիր ծիրանի»-ի նախագահը։
Հաղթանակի զբոսայգում է եղել այսօր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա, գործող վարչապետի պես, գոհ է կառավարության աշխատանքից, թեև այլևս վարչապետ չէ, ոչ էլ կուսակցական, բայց երկրում կատարվող գործընթացներին շարունակում է հետևել:
Հայաստանում տոնական օրվա գլխավոր միջոցառումը Հաղթանակի զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ էր։ Վարչապետ Կարեն Կարապետյանի և Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ այստեղ ծաղիկներ դնելու էին եկել կառավարության անդամներ, տարբեր պաշտոնյաներ։ Պաշտոնական միջոցառումից հետո Կարեն Կարապետյանին պատերազմի վետերաններից մեկը խնդրեց «վետերաններին մի քիչ նայել», ինչին վարչապետն արձագանքեց. «Հեսա կհանդիպենք, կխոսենք»:
Նորընտիր խորհրդարանն իր գործունեությունը կսկսի մայիսի 18-ին, օրակարգում կլինեն Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրությունների հարցերը:
«Ազատության» հետ զրույցում Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն ասել է. «Սամվել Բաբայանին մեղադրում են, որ իբր նա պատվիրել է՝ ձեռք բերել այդ զենքը, խոստացել է դրա համար դրամական գումար: Խմբի կողմից այն մաքսանենգ ճանապարհով Վրաստանից բերվել է Հայաստան:
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջ աչքը Բարսելոնում վիրահատվել է: Նրա տեսողությունը, բժիշկների խոսքով, մի քանի ամսում կվերականգնվի: Ապրիլի վերջին Մոսկվայում Նավալնիի վրա հերթական հարձակման ժամանակ անհայտ անձինք նրա վրա կանաչ հեղուկ՝ «զելյոնկա» լցրեցին, ընդդիմադիր գործչի աջ աչքը քիմիական այրվածք ստացավ:
Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին թույլ չեն տա մասնակցել հայրենիքում մահապատիժը վերականգնելու հարցով հանրաքվեին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Թուրքիայի դատախազները պահանջում են զինված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլա Գյուլենին դատապարտել 3623 ցմահ ազատազրկման և ևս 2923 տարվա ազատազրկման:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...