Ապրիլի 30-ին, 52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը։ Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը նշել է, որ հայրը վերջին մի քանի օրը եղել է հիվանդանոցում։
Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է մայիսմեկյան արհմիութենական ցույցը: Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը հայտարարել է, որ մոսկովյան ցույցին մասնակցել է 100 հազար մարդ:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենը դարձյալ «հարձակում է գործել» Եվրամիության միասնական արժույթի՝ եվրոյի վրա, հայտարարելով, թե որևէ երկրի լիարժեք ինքնավարության համար կարևոր գործոն է սեփական արժույթն ունենալը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի բյուջետային հատվածում ընդգրկված աշխատողների (զինծառայողներ, իրավապահներ, բժիշկներ, ուոսուցիչներ և այլն) աշխատավարձերը 60 տոկոսով բարձրացնելու մտադրության մասին:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին, հրաժարականից մոտ 5 ամիս անց, հեշտությամբ հաղթանակ է տարել դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնի համար կիրակի օրվա նախնական ընտրություններում՝ իշխանության վերադառնալու լուրջ հայտ ներկայացնելով:
Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Զորավարժությունները մեկնարկել են մայիսի 1-ին և կշարունակվեն մինչև մայիսի 5-ը։
«Մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, և հենց այդ աշխատողի միտքն ու ձեռքն են ստեղծում նոր արժեքներ: Պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծել նրա գործունեության համար: Շնորհավոր Մայիսի 1»:
Ապրիլի 30-ին և լույս մայիսի 1-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 420 կրակոց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին այսօր Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում պետք է ընդունի վարչապետ Նարենդրա Մոդիին: The New Indian Express-ի մեկնաբան Ռիտու Շարմանը գրում է, որ «Էրդողանը Հնդկաստան է մեկնում՝ ցեղասպանության մեղքը խղճին»:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...