-
28.04.2017|
16:53
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանը ներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում է հայտնվել:
-
28.04.2017|
16:52
Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը մամլո ասուլիսում հայտարարեց, որ երեկ փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակ են գնացել ոչ թե նրան ծեծելու, այլ պարզաբանումներ պահանջելու, թե ինչու է Աթանեսյանն իր ու իր ընտանիքի հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սեռական հայհոյանքներ գրում:
-
28.04.2017|
16:51
Ֆրանսիայի մի քանի քաղաքներում դեռահասները հանրահավաքներ են անում նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների՝ Մարին լը Պենի և Էմանյուել Մակրոնի դեմ։
-
28.04.2017|
16:50
Բունդեսթագը հավանություն է տվել աշխատանքային ժամերին դեմքը գրեթե ամբողջությամբ փակող հագուստ կրելն արգելող օրինագծին։ Սա վերաբերում է պետական մարմիններում աշխատողներին, դատավորներին և զինվորականներին։
-
28.04.2017|
16:49
Երեկ երեկոյան Լոնդոնում անցկացված հակաահաբեկչական գործողության ժամանակ ոստիկանները 5 մարդու են ձերբակալել։
-
28.04.2017|
16:48
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք՝ տուժել է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ, վարչապետի առավել հավանական թեկնածու Զորան Զաևը։
-
28.04.2017|
16:47
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կբարձրացնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ «հետազա գգալի պատժամիջոցներ» սահմանելու անհրաժեշտության հարցը, եթե շարունակվի միջուկային և բալիստիկ զենքերի ստեղծումը։
-
28.04.2017|
16:46
Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 440 կրակոց:
-
28.04.2017|
16:45
ԱՄՆ Կոլորադո նահանգի Գլխավոր վեհաժողովը զույգ պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների միաձայն քվեարկությամբ ընդունել է թիվ 17-042 համատեղ բանաձևը, որով այս և հետագա տարիների ապրիլի 26-ը հռչակում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։
-
28.04.2017|
16:44
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: