-
25.04.2017|
16:08
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Թուրքիան փորձում է կոծկել Հայոց ցեղասպանության փաստը:
-
25.04.2017|
16:07
Եվրամիությունը և Թուրքիան պետք է սկսեն քննարկումները նոր ձևաչափով համագործակցության շուրջ՝ Բրյուսելում ասել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի «նոր ձևաչափ» ասելով:
-
25.04.2017|
16:05
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է աջակցությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Նրանք քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Եմենում, անվտանգության տեսանկյունից հրատապ որակել Հյուսիսային Կորեայի հարցը:
-
25.04.2017|
16:03
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը կիբեր հարձակման է ենթարկվել ռուս հաքերների կողմից՝ «Ասոշիեյթեդ Փրես»-ին և «Նյու Յորք Թայմզ»-ին հայտնել է նախագահի թեկնածուի քարոզարշավի ղեկավար Մանուր Մահջուբին։
-
25.04.2017|
16:00
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ապրիլի 24 -27-ին կլինի Ռուսաստանում։ Նա Մոսկվայում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ուկրաինական հակամարտությունը:
-
25.04.2017|
15:53
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ ժամանակն է կարգավորել Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները:
-
25.04.2017|
15:49
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:
-
25.04.2017|
15:48
Ապրիլի 24-ին Բրյուսելում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են եղել:
-
25.04.2017|
15:46
«Ապրիլի 24-ի հիշատակման պլատֆորմը» Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպել:
-
25.04.2017|
15:44
ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը ՍԴ-ն կսկսի ապրիլի 25-ին: Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը նշել է, որ դիմումն ընդունելուց հետո 15 օրում Սահմանադրական դատարանը պետք է քննարկի և որոշում կայացնի: