Ֆրանսիայի նախագահը, որ ընտրվեց փոփոխությունների ու գործազրկության կրճատման խոստումների ալիքի վրա, մանդատն ավարտում է ծայրահեղ ցածր վարկանիշով՝ ֆրանսիացիների 70 %-ը համարում է, որ Ֆրանսիայի պատմության երկրորդ սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը վատ նախագահ էր:
Բալթյան ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Կաունասի Սբ Պետրոս և Սբ Պողոս առաքյալներ Մայր տաճարում ապրիլի 23-ին, ժ. 18:00-ին Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասը կմատուցի սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենն առաջատար են նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ վկայում են «հայտնի սոցիոլոգիական ինստիտուտի» տվյալները ժամը 12։00-ի դրությամբ, որոնք մեջբերում է բելգիական RTBF հեռուստաալիքը։
Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և լեհ Ռոբին Կրասնիկիի WBO միջմայրցամաքային տիտղոսի համար մենամարտը: 12 ռաունդ մենամարտելով` միավորների առավելությամբ (110:118, 114:115, 111:117) Արթուր Աբրահամը հաղթեց:
Այսօր, ժամը 17:17-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրություններ են: 47 միլիոն ընտրողների առաջ իրենց դռներն են բացել 66 546 ընտրատեղամասերը: Ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով՝ ժամը 12-ին ընտրել էր 28,50 տոկոս: Սա բարձր ցուցանիշ չէ, բայց ավելին է 2012-ի ցուցանիշից:
Հայաստանի տարածքում վաղը գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...