-
19.04.2017|
14:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան սահմանադրական հանրաքվեն հաջողությամբ իրականացնելու կապակցությամբ:
-
19.04.2017|
14:55
Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
-
19.04.2017|
14:54
Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 760 կրակոց:
-
19.04.2017|
14:53
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը չի ճանաչում սահմանադրական հանրաքվեի արդյունքները և պահանջում է չեղյալ համարել։ Կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը նախօրեին այս պահանջն արտահայտող դիմում է ներկայացրել Գերագույն ընտրական հանձնաժողով։
-
19.04.2017|
14:52
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վրաստանի իշխանությունների հետ վարած բանակցություններում տարածաշրջանային տրանսպորտային համագործակցության համատեքստում ընդգծել է Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը:
-
19.04.2017|
14:52
Ֆլորիդայի հայերն ու հրեաները կհարգեն Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հիշատակը, կազմակերպելով «Ժխտում» ֆիլմի ցուցադրությունը։
-
19.04.2017|
14:51
Հայկական ծագումով ֆրանսիացիները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի իրավիճակով՝ Nouvelles d'Arménieին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը։
-
19.04.2017|
14:50
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը պաշտոնական հարցում է ուղարկել Բարձրագույն ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով չեղարկել կայացած հանրաքվեի արդյունքները՝ ապրիլի 18-ին հայտնել է կուսակցության փոխնախագահ Բյուլենտ Թեզջանը, փոխանցում է DW-ն։
-
19.04.2017|
13:48
Ապրիլի 19-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։
-
19.04.2017|
13:46
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: