-
18.04.2017|
00:05
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել հարգանքով վերաբերվել Թուրքիայի ժողովրդի կամարտահայտմանը կիրակի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
-
18.04.2017|
00:04
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ապրիլի վերջին կվերադառնա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:
-
18.04.2017|
00:04
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս հասարակության մեջ խոր տարաձայնությունները՝ հայտարարել է Ելիսեյան պալատը:
-
17.04.2017|
22:45
Սահմանադրական փոփոխություններով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ցանկանում է ստանալ իշխանություն, որը վերահսկելի չլինի՝ կարծում է Թուրքիայի քրդական ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը:
-
17.04.2017|
22:44
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Էմանուել Մակրոնն անհանգստանում է, որ Թուրքիայում կայացած հանրաքվեն կբերի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի բացարձակ իշխանության:
-
17.04.2017|
22:43
Հասարակական կարծիքի համառուսական ուսումնասիրության կենտրոնը պարզել է ռուսների վերաբերմունքն ԱՄՆ-ի ու նրա նախագահի նկատմամբ՝ բացասական։
-
17.04.2017|
22:42
ՆԱՏՕ-ում չեն մեկնաբանում Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքներն ու համարում թուրք ժողովրդի ներքին գործը: «Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն թուրք ժողովրդի գործն է։ Ես ձեզ խորհուրդ կտայի դիմել Թուրքիայի իշխանություններին»,- ասել է անհայտ մնալ ցանկացող աղբյուրը։
-
17.04.2017|
22:42
Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի նկատմամբ միակողմանի գործողությունների չի դիմի՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունը, որ «Հյուսիսային Կորեայի հանդեպ Վաշինգտոնի ռազմավարական համբերությունը սպառվում է»:
-
17.04.2017|
22:40
Հուլիսին հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հաստատված արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգվել՝ Անկարայում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանըքլին։
-
17.04.2017|
21:32
Թուրքական ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հայտարարել է ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը: