ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

    14.04.2017| 11:48
    Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում կմասնակցի խորհրդի նիստին, որի օրակարգի հարցերի թվում նախատեսված է քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը:
  • ՀՀԿ-ի կրկնակի օգտագործվածները

    ՀՀԿ-ի կրկնակի օգտագործվածները

    14.04.2017| 11:34
    30 տնօրեններ դատարան են դիմել, պահանջելով Դանիել Իոաննիսյանից և նրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունից հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը և 2-ական միլիոն կամ, ընդհանուր առմամբ, 60 միլիոն դրամ փոխհատուցում վճարել:
  • Նոր խորհրդարանի հին որակը

    Նոր խորհրդարանի հին որակը

    14.04.2017| 11:33
    Հայաստանի քսանհինգամյա պատմության ընթացքում դասական խորհրդարանական «համ ու հոտ», քիչ թե շատ, ունեցել է 1990-ի խորհրդարանը, որում կարելի էր հանդիպել քաղաքական բանավեճերի, կոնցեպտուալ ելույթների: 1995-ից սկսած` խորհրդարանների որակն անշեղորեն ընկել է` թե՛ քաղաքական, թե՛ մասնագիտական, և թե՛ բարոյական հարթություններում:
  • Թրամփին կարծես փոխել են

    Թրամփին կարծես փոխել են

    14.04.2017| 11:30
    Դոնալդ Թրամփին կարծես փոխել են, հիմա նա վերադարձել է ԱՄՆ-ի ավանդական արտաքին քաղաքականությանը, որ մերժում էր իր ընտրարշավում: Աշխարհաքաղաքական բոլոր գլխավոր հարցերում՝ Ռուսաստանից և Չինաստանից մինչև ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ՝ ԱՄՆ նախագահը արմատապես փոխել է քաղաքականությունը՝ գրում է Քրիստոֆ ֆոն Մարշալը Tagesspiegel-ում:
  • Հինգը եզրափակչում են

    Հինգը եզրափակչում են

    14.04.2017| 11:24
    Վրաստանի մայրաքաղաքում ընթանում է բռնցքամարտիկ Դավիթ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Մեր երկիրը ներկայացնող հինգ բռնցքամարտիկ նվաճել է եզրափակչին մասնակցելու իրավունք:
  • Հաղթել է «Շիրակը»

    Հաղթել է «Շիրակը»

    14.04.2017| 11:21
    Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Գանձասար-Կապանը» Հանրապետական մարզադաշտում մրցել է Գյումրու «Շիրակի» հետ: Գյումրեցիները խաղը շահել են նվազագույն առավելությամբ: Պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 26-ին:
  • Մեկնարկել է կանանց անհատականը

    Մեկնարկել է կանանց անհատականը

    14.04.2017| 11:20
    Ռիգայում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մեր ընտրանին ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գևորգյանը:
  • Չեֆերինը՝ Հայաստանում

    Չեֆերինը՝ Հայաստանում

    14.04.2017| 11:19
    Ապրիլի 12-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Նա մասնակցել է Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությանը, եղել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, ծանոթացել ենթակառուցվածքներին, հանդիպել լրագրողների հետ:
  • Մեկ քառորդի առաջին  հանդիպումների հմայքները

    Մեկ քառորդի առաջին հանդիպումների հմայքները

    14.04.2017| 11:18
    Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի առաջին հանդիպումներն արդեն կայացած իրողություն են: Վերջնահաշվում դրանք որքանով էին հաղթական, ցույց կտան պատասխան հանդիպումների արդյունքները, որովհետև առանձին վերցրած խաղում հաղթանակը դեռևս չի նշանակում ընթացքի երաշխավորված շարունակականություն: Կարծում եմ՝ մոռացած չեք լինի մեկ ութերորդում «Պարի Սեն Ժերմենի» հետ պատահածը, թեպետ դա մոռանալո՞ւ բան է, որ մոռանայիք:
  • Երաժշտությունը՝ ազգապահպան գործոն

    Երաժշտությունը՝ ազգապահպան գործոն

    14.04.2017| 11:15
    1869 թ. սեպտեմբերի 26-ը մեծն Կոմիտասի ծննդյան օրն է: Հայ երաժշտության վերածնունդը կապվում է հենց նրա անվան հետ: Կոմիտասը շունչ տվեց մեր ազգային երաժշտությանը, մաքրեց այն, ամրացրեց արմատները, ինչի շնորհիվ վերընձյուղվեցին այդ ակունքներին հավատարիմ հայ անվանի երաժիշտների նորօրյա ստեղծագործությունները: