-
12.04.2017|
16:19
Երևանի ավագանու ընտրություններն անցկացնելու համար ԿԸՀ-ն ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել տեղակայման վայրերը: Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով:
-
12.04.2017|
16:18
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն տվյալներ ունի Ռուսաստանում նոր ահաբեկչական գործողությունների մտադրության մասին:
-
12.04.2017|
16:17
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դեռևս բողոք չի ներկայացրել՝ ասել է ԿԸՀ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ դեռ աշխատում են բողոքի վրա։
-
12.04.2017|
16:16
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանին տվել է հնարավորություն՝ պահպանելու դեմքը և կառուցողական ներդրում անելու Սիրիայի հակամարտության կարգավորման գործում՝ Իդլիբ նահանգում քիմիական հարձակումից հետո՝ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին CNN հեռուստաալիքի եթերում:
-
12.04.2017|
16:16
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,22 տոկոսով՝ հասնելով 53,52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
-
12.04.2017|
16:15
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի անդամների արձագանքը սիրիական ավիաբազային ուղղված ԱՄՆ հարվածին համեմատել է չինական արձանիկների վարքի հետ՝ փոխանցում է BBC-ին:
-
12.04.2017|
16:14
Վերջին կես տարում ռուսաստանցիների տրամադրվածությունը Թուրքիայի հանդեպ զգալիորեն բարելավվել է, պնդում են մոսկվացի սոցիոլոգները: «Լևադա» սոցիոլոգիական ծառայության` շաբաթասկզբին հրապարակած տվյալների համաձայն, 2016-ի սեպտեմբերից Թուրքիայի հանդեպ դրական վերաբերմունք որդեգրած ռուսաստանցիների թիվն աճել է 16 տոկոսով:
-
12.04.2017|
16:13
ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում զորք ուղարկել Սիրիա՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
-
12.04.2017|
16:12
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Նարա Շլեպչյանին և Մերուժան Տեր-Գուլանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին:
-
12.04.2017|
16:11
Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 400 կրակոց: