-
21.02.2017|
14:39
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած ուրուգվայական «Լեռնային Ղարաբաղ ֆորում»-ի անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպես Գոլդարասենին։
-
21.02.2017|
14:38
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) ու խմբի անդամ Յարոմիր Շտետինուին (Չեխիա)։
-
21.02.2017|
14:37
Ֆրանսիական ոստիկանությունը խուզարկություն է սկսել Մարին լը Պենի գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցության շտաբ-բնակարանում, հայտնում է Reuters-ը։ Իրավապահների խոսքով՝ պատճառը ԵՄ հիմնադրամների գումարների ոչ նպատակային օգտագործման գործի հետաքննությունն է։ «Ազգային ճակատի» ղեկավարությունը կտրականապես հերքում է մեղադրանքները։
-
21.02.2017|
14:36
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն իրենց պաշտպանության համար նախատեսված ծախսերը՝ ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Ելույթ ունենալով Բրյուսելում՝ Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ ժողովուրդը կարող է կորցնել համբերությունը, եթե ՆԱՏՕ-ի երկրներն ԱՄՆ-ի հետ չկիսեն պաշտպանական ծախսերի բեռը:
-
21.02.2017|
14:35
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հակաիրանական հայտարարությունների առնչությամբ Իրանում Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինը կանչվել է ԱԳՆ, հաղորդում է իրանական «Թաբնաք.իր» կայքը:
-
21.02.2017|
14:34
Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր դիմադրությամբ իրանցի ժողովուրդը ցույց է տվել, որ չի հանդուրժի սպառնալիքներ:
-
21.02.2017|
14:33
Արցախի սահմանադրական հանրաքվեն լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին՝ Ստեփանակերտում ամփոփելով Արցախում տեղի ունեցած հանրաքվեն՝ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան։
-
21.02.2017|
14:32
Փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցան ընտրություններ, որոնք համապատասխանում էին Արևմտյան Եվրոպայի չափանիշներին՝ Ստեփանակերտում ամփոփելով սահմանադրական հանրաքվեն, ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։
-
21.02.2017|
14:31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել բանակի գեներալ-լեյտենանտ Հերբերթ ՄաքՄասթերին:
-
21.02.2017|
14:29
Փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 900 կրակոց:
blank" class="zoomgraphics">.