ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.02.2017| 00:03
    Նայի՛ր, Տե՛ր, ողորմելիիս ու ողբալիիս, պաղատելիիս ու եղկելիիս, ողորմի՛ր ինձ՝ անօրինացածիս, և շնորհի՛ր ինձ հորդ արտասուք գիշերը և շնորհներիդ շողը՝ առավոտյան:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.02.2017| 00:02
    Ես տեսա այն բոլոր զբաղմունքները, որ Աստված տվել է մարդու որդիներին, որ զբաղվեն։ Նա ամեն ինչ լավ է արել իր ժամանակի համար, մինչև իսկ հավիտենությունը ճանաչելու իղձ տվեց նրանց սրտերին, բայց և այնպես մարդս չի կարող հասկանալ Աստծու արած գործը` սկզբից մինչև վերջ։
  • «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը առիթ է ճշտելու, թե մեր արդի երաժշտությունն ինչ վիճակում է, որ փուլի վրա է գտնվում»

    «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը առիթ է ճշտելու, թե մեր արդի երաժշտությունն ինչ վիճակում է, որ փուլի վրա է գտնվում»

    06.02.2017| 19:27
    Փետրվարի 15-28-ին Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը։ Այն այս տարի նվիրված է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին և անվանվելու է Հարո Ստեփանյան-ֆեստ։
  • «Խնդրել եմ տեղափոխվել նախարարություն՝ որպես խորհրդական»

    «Խնդրել եմ տեղափոխվել նախարարություն՝ որպես խորհրդական»

    06.02.2017| 18:44
    Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։
  • Վթարվել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը

    Վթարվել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը

    06.02.2017| 18:42
    Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։
  • Փոս փորողը փոսն է ընկնում

    Փոս փորողը փոսն է ընկնում

    06.02.2017| 18:41
    Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում երիտասարդ գանձագողն ընկել է իր փորած փոսի մեջ ու մահացել։
  • Թրամփի սյուրռեալիստական զգացողությունները

    Թրամփի սյուրռեալիստական զգացողությունները

    06.02.2017| 18:40
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին ասել է, որ սյուրռեալիստական զգացողություններ ունի պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու պատճառով:
  • Գարո Փայլանին Հայաստան հրավիրելու միտքը լավն է, բայց քաղաքական հարց կա` պետք է վերլուծենք. Գալուստ Սահակյան

    Գարո Փայլանին Հայաստան հրավիրելու միտքը լավն է, բայց քաղաքական հարց կա` պետք է վերլուծենք. Գալուստ Սահակյան

    06.02.2017| 18:38
    Այսօր սկսվեց Ազգային ժողովի նստաշրջանը: Օրակարգի ներկայացումից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց` չե՞ն պատրաստվում առաջիկայում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանին Ազգային ժողով հրավիրել:
  • Իրանի ԱԳՆ. Թրամփին արձագանքելու հարցում չպետք է շտապել

    Իրանի ԱԳՆ. Թրամփին արձագանքելու հարցում չպետք է շտապել

    06.02.2017| 18:36
    Թրամփին արձագանքելու հարցում դեռ չպետք է շտապել՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին: Օրերս ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին անվանել էր ահաբեկչական երկիր՝ հայտարարելով, որ Իրանը կրակի հետ է խաղում և ամենևին էլ չի հարգում ԱՄՆ-ին:
  • Ապրիլի 2-ը՝ սգո՞, թե՞ հաղթանակի օր

    Ապրիլի 2-ը՝ սգո՞, թե՞ հաղթանակի օր

    06.02.2017| 18:34
    Ապրիլի 2-ը սգո օր չէ, հաղթանակի ու հայ զինվորի սխրանքի օր է՝ այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով խմբակցությունների քննարկումներին, թե ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների օրը պետք է փոխվի` հարգելով 2016-ի ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը: