-
01.02.2017|
23:27
«Սեյրան Օհանյանի դուրս գալը իշխանական համակարգից կուսակցությունից դուրս գալ չէր»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա ընդգծել է ՝ չնայած իր Facebook-յան ակտիվությանը, նա այդքան ժամանակ չունի հետևելու պաշտպանության նախկին նախարարի Facebook-յան էջին:
-
01.02.2017|
23:26
Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի շուրջ տեխնիկական պայմանավորվածության հարցով քվեարկությունը, որը պետք է կայանար Բրյուսելում փետրվարի 2-ի լիագումար նիստի ժամանակ՝ հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
-
01.02.2017|
23:25
Թբիլիսիում կառավարական վարչակազմի շենքի առջև ակցիա է անցկացվում «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության և դրա կողմնակիցների մասնակցությամբ, որ պահանջում են հրապարակել Վրաստանի կառավարության և «Գազպրոմի» նոր համաձայնագրի պայմանները:
-
01.02.2017|
23:24
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցում է երկրի առանձին խորհրդարանականների մտահոգությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակի կապակցությամբ, սակայն կարծում է, որ երկու երկրներն էլ «պետք Է առաջ շարժվեն»՝ հայտարարել է նախընտրական արշավի ժամանակ արտաքին քաղաքականության հարցերով Թրամփի խորհրդական Վալիդ Ֆարեսը:
-
01.02.2017|
23:22
Հրադադարի ոչ մի ռեժիմ չի վերաբերում «Իսլամական պետություն» ու «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուս-արաբական համագործակցության ֆորումի նիստում։
-
01.02.2017|
23:21
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թրամփը սկսնակ է քաղաքականության մեջ և չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում աշխարհում, հայտնում է Reuters-ը:
-
01.02.2017|
23:20
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին` Մյունխենում անվտանգության կոնֆերանսին ընդառաջ ասել է ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
-
01.02.2017|
23:19
Վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
-
01.02.2017|
23:18
ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ հաղորդում է «ԻՍՆԱ» գործակալությունը:
-
01.02.2017|
23:17
Հայաստանում կարճ ժամանակահատվածում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են քաղաքական և տնտեսական համայնապատկերը, ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում՝ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների առաջ ելույթում: