-
01.02.2017|
23:16
ԱՄՆ ՄԶԳ գնահատումներով, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կա տնտեսական ու աշխատատեղերի ստեղծման նշանակալի ներուժ՝ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների առաջ ելույթում:
-
01.02.2017|
23:15
Աշխարհը շարունակում է արձագանքել ԱՄՆ նախագահի վերջին հրամանագրերին, որոնցով 90 օրով դադարեցվել է ներգաղթը մահմեդական 7 պետություններից, 120 օրով մուտքի արգելանք սահմանել փախստականների համար ցանկացած երկրից:
-
01.02.2017|
23:13
Նախօրեին Բելառուսում կալանավորված բլոգերի հարցով հայտարարություն է տարածել Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ «անթույլատրելի» համարելով նրա հնարավոր արտահանձնումն Ադրբեջանին:
-
01.02.2017|
23:12
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչությունն այս տարեսկզբին, 2016-ի հունվարի 1-ի համեմատ, նվազել է 12 100-ով: ԱԱԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով՝ բնակչության թվաքանակի նվազումը պայմանավորված է ծնելության նվազմամբ և միգրացիայի աճով:
-
-
01.02.2017|
18:05
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
-
01.02.2017|
18:04
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:
-
01.02.2017|
18:03
TimeTurk կայքն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի իրանյան այցին։ Թուրքական լրատվամիջոցն առանձնահատուկ նշել է, թե Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել Արցախի խնդրի հետ կապված Իրանի պահվածքից։
-
01.02.2017|
18:00
Հրապարակվել են փաստաթղթեր, որ Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 13-րդը փորձել էր փրկել 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներին։ Akunq.net-ը հրապարակել է 1916-ի մայիսին Օսմանյան կայսրությունում Իսպանիայի ներկայացուցչի պաշտոնական նամակը` ուղղված Թուրքիայի արտգործնախարար Հալիլ Մենթեշեին:
-
01.02.2017|
17:58
Այսօրվա դրությամբ «Երկաթե գմբեթ»-ի գնման մասին Իսրայելի ու Ադրբեջանի միջև կնքված գործարքի որևէ պաշտոնական հաստատում չկա՝ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը, NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով պարբերական հրապարակումները Ադրբեջանին «Երկաթե գմբեթի» վաճառքի մասին։