ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Թբիլիսին չի քննարկում Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը

    Թբիլիսին չի քննարկում Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը

    30.01.2017| 19:15
    Վրաստանը չի պատրաստվում վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները մինչև աբխազական և հարավօսական խնդիրների կարգավորման սկիզբը՝ հայտարարել է Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով խորհրդական Զուրաբ Աբաշիձեն:
  • Հովիկ Աբրահամյանի կրկեսը

    Հովիկ Աբրահամյանի կրկեսը

    30.01.2017| 18:19
    «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի գրել և եթե չգրի, նրան կհեռացնեն կուսակցությունից՝ ինչպես ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
  • Քննարկումներ երիտասարդ գրողների հետ

    Քննարկումներ երիտասարդ գրողների հետ

    30.01.2017| 16:52
    TeamTime-ը և MYbookstore - ը սկսում են նոր նախագիծ, որի շրջանակներում կազմակերպվելու են` քննարկումներ, խաղեր և հանդիպումներ երիտասարդ գրողների հետ: Նպատակն է ապահովել գրող-ընթերցող անմիջական շփումը, ինչպես նաև խթանել գրքասիրության և ընթերցանության տարածումը ։ Առաջին հանդիպումը լինելու է երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանի հետ:
  • Հրապարակվել է պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը

    Հրապարակվել է պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը

    30.01.2017| 15:57
    Հիմքը ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը՝ «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին», կրթության և գիտության նախարարությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը:
  • Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցի դեմ միջնորդագիրը կես մլն ստորագրություն է հավաքել

    Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցի դեմ միջնորդագիրը կես մլն ստորագրություն է հավաքել

    30.01.2017| 13:00
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այց թույլ չտալու պահանջով միջնորդագիրն արդեն հավաքել է 550 հազարից ավելի ստորագրություն։ Միջնորդագիրը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում։
  • Թրամփը մեղադրել է կուսակիցներին

    Թրամփը մեղադրել է կուսակիցներին

    30.01.2017| 12:59
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնին և Լինդսի Գրեմին երրորդ համաշխարհային պատերազմ սանձնազերծելու փորձերի մեջ։ Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ նախագահի նախկին թեկնածուների համատեղ հայտարարությունը մոլորություն է, նրանք անհամոզիչ են միգրացիայի հարցերում։
  • Վաշինգտոնն ու Էր-Ռիադը մտադիր են անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում և Եմենում

    Վաշինգտոնն ու Էր-Ռիադը մտադիր են անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում և Եմենում

    30.01.2017| 12:58
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը կիրակի հեռախոսով քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, հակամարտությունները Սիրիայում և Եմենում, և կողմ են այդ երկրներում անվտանգության գոտիների ստեղծմանը՝ հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
  • Սլովենիան պատրաստ է կազմակերպելու Պուտինի և Թրամփի հանդիպումը

    Սլովենիան պատրաստ է կազմակերպելու Պուտինի և Թրամփի հանդիպումը

    30.01.2017| 12:55
    Սլովենիան առաջարկել է ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփին ու Վլադիմիր Պուտինին՝ իր տարածքում հանդիպել։
  • Պան Գի Մունը՝ նախագահի թեկնածու հայրենիքում

    Պան Գի Մունը՝ նախագահի թեկնածու հայրենիքում

    30.01.2017| 12:53
    Հարավային Կորեայի Ազգային ժողովի փորձագիտական խումբը եկել է եզրակացության, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարող է բարձր պետական պաշտոն զբաղեցնել՝ չնայած համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բանաձևերից մեկը խորհուրդ է տալիս դա չանել՝ հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
  • Վրաստանում չեն բացառել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

    Վրաստանում չեն բացառել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

    30.01.2017| 12:50
    Ռուսաստանի հետ կապերի հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ որոշակի պայմանների դեպքում Մոսկվան և Թբիլիսին կարող են վերադառնալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին։