Մեծ Բրիտանիան և Թուրքիան 120 միլիոն դոլար կծախսեն TF-X ռազմական ինքնաթիռի ստեղծման վրա՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի` Անկարա այցի շրջանակներում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարը արդարացում չէ փախստականների կամ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու համար՝ հայտարարել է Մերկելի խոսնակը:
Նյու Յորքի դաշնային դատարանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ-ի մուտքի վիզա ունեցողների կամ փախստականների արտաքսումը, որ անելանելի դրության մեջ են հայտնվել նախագահ Դոնալդ Թրամփի՝ մի քանի մահմեդական երկրների քաղաքացիների ներգաղթն արգելելու որոշումից հետո:
Այսօր հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին կմոտենա հաջորդ ցիկլոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բրիտանիան ակտիվացնում է առևտրական հարաբերությունները Թուրքիայի հետ:
«Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցները, հիմք ընդունելով կառույցների անդամների դիրքորոշումներն ու կարծիքները, համակիրների շրջանում իրականացրած հարցումները, որոշում են.
Հայաստանի բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ ՀԱԿ-ը շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...