-
24.01.2017|
13:15
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, նրանք քննարկել են խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը, և չի բացառվում, որ Դեմիրճյանը ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքով»:
-
24.01.2017|
13:14
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրոպայի բնակիչներին նախազգուշացնում է պոպուլիզմի աճի մասին՝ հիշեցնելով, որ Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի ղեկավարման տարիներին տնտեսական ճգնաժամի և գործազրկության բարձր մակարդակի ֆոնին կտրուկ ուժեղացել են աջակողմյան կուսակցության դիրքերը։
-
24.01.2017|
13:12
Պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինը եղել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի հիմնական խորհրդատուն նախընտրական արշավի ժամանակ և ընդունել է նրա առաջարկը պահպանել պաշտոնը նախագահի աշխատակազմում:
-
24.01.2017|
12:36
Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորումը» միանում է Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի և Արամ Սարգսյանի կուսակցությունների դաշինքին:
-
24.01.2017|
12:32
Հունվարի 23-ին Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի է ունեցել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը:
-
24.01.2017|
11:52
Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունն անցկացվելու է Կրեմլի համագումարների պալատում:
-
24.01.2017|
11:50
Ռուսական սպորտում դոպինգի կիրառության մասին չորս ֆիլմ նկարահանած գերմանական հեռուստաալիքը պատրաստել է և հինգերորդը, որտեղ լրտուի կարգավիճակով հանդես է գալիս ռուս թեթև աթլետ Անդրեյ Դմիտրիևը, ում բարձրագույն հաջողությունը եղել է 2009-ին աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելը:
-
24.01.2017|
11:49
Աֆրիկայի գավաթի խաղարկությունն ավարտված է Գաբոնի հավաքականի համար, որը խմբային երեք հանդիպումներից և ոչ մեկում չկարողացավ տոնել հաղթանակ, իսկ հավաքած երեք միավորը չբավարարեց խմբային փուլը հաղթահարելու համար: «Փլեյ օֆ դուրս գալու համար մենք ամեն ինչ ունեինք:
-
24.01.2017|
11:48
Tata Steel Masters գերմրցաշարի ութերորդ տուրում պարտություն է կրել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նորվեգացուն այդ տհաճ անակնկալը մատուցել է հունգարացի Ռիխարդ Ռապորտը:
-
24.01.2017|
11:42
Փոխհատուցված ժամանակի ութերորդ րոպեին Ալեքսիս Սանչեսը հաղթանակ է բերում «Արսենալին», մանչեստրյան թիմերը բավարարվում են մեկ միավորով, «Չելսին» շարունակում է հիշեցնել արգելափակոցներ չճանաչող ամենագնաց, մրցակցի դարպասի տեղը վերջապես կարողացավ վերհիշել Նեյմարը: