ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

    Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

    23.01.2017| 20:43
    ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի լիագումար նիստում վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ:
  • Ֆրանսիայի սոցիալիստները նախագահի իրենց թեկնածուին կընտրեն հունվարի 29-ին

    Ֆրանսիայի սոցիալիստները նախագահի իրենց թեկնածուին կընտրեն հունվարի 29-ին

    23.01.2017| 20:42
    Ֆրանսիայի նախկին վարչապետ, սոցիալիստ Մանյուել Վալսը կիրակի օրը կայացած ներկուսակցական ընտրություններում մոտ 5 տոկոսով զիջել է կրթության նախկին նախարար Բենուա Ամոնին: Վալսը ստացել է քվեների 31, իսկ Ամոնը` 36 տոկոսը:
  • ՊԵԿ-ը պատասխանում է ԵԼՔ դաշինքին

    ՊԵԿ-ը պատասխանում է ԵԼՔ դաշինքին

    23.01.2017| 20:41
    ՊԵԿ-ը, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ԵԼՔ-ի առաջին համաժողովում արված հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», հստակեցնում է՝ «բանանի մենաշնորհի խնդիր չկա»:
  • 2016-ին ՊԵԿ-ը կրկնակի նվազեցրել է ստուգումները

    2016-ին ՊԵԿ-ը կրկնակի նվազեցրել է ստուգումները

    23.01.2017| 20:39
    Նախորդ տարի հարկային տեսչությունների մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 2015-ի համեմատ կրկնակի նվազել է: ՊԵԿ-ը 2016-ին իրականացրել է 9128 ստուգում և ուսումնասիրություն` 2015-ի 1920-ի փոխարեն: Արդյունքում` ստուգումների քանակը կրճատվել է 52 տոկոսով, փոխարենը` 283 տոկոսով աճել է մեկ ստուգման ակտի գումարը:
  • Որոշ սենատորներ մտադիր են օրենքով արգելել Թրամփին՝ վերացնել Ռուսաստանի պատժամիջոցները

    Որոշ սենատորներ մտադիր են օրենքով արգելել Թրամփին՝ վերացնել Ռուսաստանի պատժամիջոցները

    23.01.2017| 20:38
    Մի խումբ սենատորներ՝ թե դեմոկրատական և թե հանրապետական կուսակցություններից, մտադիր են օրինագիծ ներկայացնել, որը հնարավորություն չի տա նախագահ Դոնալդ Թրամփին վերացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։
  • Նամակագրից արձագանք դեռ չկա

    Նամակագրից արձագանք դեռ չկա

    23.01.2017| 18:15
    Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին դասական երաժշտության ջատագով «Դավիթ Հարությունյանը» մեղադրում է աշխատանքային կենսագրությունը կեղծելու մեջ` պնդելով, որ աշխատանքային կենսագրությունում նշված օտարերկրյա մի շարք նվագախմբեր նա չի ղեկավարել:
  • Համերգ Հայաստանի զորամասերում

    Համերգ Հայաստանի զորամասերում

    23.01.2017| 17:56
    Համերգ Հայաստանի զորամասերում Օպերային թատրոնի մեներգիչները և սիմֆոնիկ նվագախմբի արտիստները Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի «Օպերային արվեստը զորամասերումե նախագծի շրջանակներում առաջիկայում ելույթ կունենան սահմանամերձ զորամասերում:
  • Հայաստանը` Եվրիմաժին ընդառաջ

    Հայաստանը` Եվրիմաժին ընդառաջ

    23.01.2017| 17:46
    Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2016 թվականի հունվարից Եվրիմաժին (Եվրոպայի խորհրդին առընթեր համատեղ կինոարտադրության հիմնադրամ` Eurimages) անդամակցած Հայաստանը ընթացիկ տարում որևէ հայտ չի ներկայացրել Եվրիմաժին, թեև 120 հազար եվրո անդամավճարը մուծվել է:
  • 1.Թրամփի թիմը՝ ովքեր են նրանք

    1.Թրամփի թիմը՝ ովքեր են նրանք

    23.01.2017| 13:15
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը պաշտոնապես ստանձնեց պետության ղեկավարի պարտականությունները: Ո՞Ւմ հետ է նա ընդունելու ԱՄՆ-ի ու աշխարհի համար կարևորագույն որոշումները:
  • Արցախում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

    Արցախում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

    23.01.2017| 13:05
    Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց: