ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • 2016թ. դեկտեմբերին տրանսպորտի նախարարության «թեժ գծի» համարներով ստացվել է ավելի քան 1600 զանգ

    2016թ. դեկտեմբերին տրանսպորտի նախարարության «թեժ գծի» համարներով ստացվել է ավելի քան 1600 զանգ

    11.01.2017| 14:26
    2016թ. դեկտեմբերի 1-31-ը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է 1623 հեռախոսազանգ:
  • «Պատասխան՝ 100 տարի անց»-ի լավագույն քանդակները

    «Պատասխան՝ 100 տարի անց»-ի լավագույն քանդակները

    11.01.2017| 12:55
    «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր նախագծի արդյունքում ստեղծված լավագույն քանդակներից հինգը համալրել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն. «Վերջինը» (Նարեկ Կնյազյան), «Երբեք չմոռացվեց…» (Արփինե Քեթցյան), «Ելել ես, որ աշխարհն իմանա…» (Մայա Ավագյան), «Դեր-Զորի հերոսը» (Հայկ Պետրոսյան), «Դեպի հավերժություն» (Մանվել Մաթևոսյան):
  • «Մի բաժակ ջերմություն»

    «Մի բաժակ ջերմություն»

    11.01.2017| 12:50
    Երևանում մեծ թվով անօթևաններ կան: Առաջիկայում օդի ջերմաստիճանը շարունակելու է ցածր մնալ Երևանում: Ֆեսյբուքյան «Մի բաժակ ջերմություն» նախաձեռնող խումբը նպատակ ունի օգնել անօթևան մարդկանց:
  • Բելառուսն իբրև աշխարհաքաղաքական անոմալիա Մոսկվայի համար

    Բելառուսն իբրև աշխարհաքաղաքական անոմալիա Մոսկվայի համար

    11.01.2017| 12:46
    2016-ի երկրորդ կեսից ռուս-բելառուսական հարաբերությունները նոր տնտեսական «պատերազմի» տեսք են ընդունում, հակասությունները չհաջողվեց հաղթահարել մինչև նոր տարի: Գլխավոր խոչընդոտը ռուսական արտահանվող նավթի գինն էր, որ կողմերը վիճարկում էին անցած տարի:
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի դեկտեմբերի 30-ը

    ԵԱՀԿ Մինսկի խմբի դեկտեմբերի 30-ը

    11.01.2017| 11:35
    Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների մասին: Այս անգամ նույնիսկ ՀԱՊԿ-ը նրանցից առաջ արձագանքեց:
  • Ռիչարդ Հոգլանդ. Համանախագահները պատրաստ են աշխատել ԼՂ հակամարտող կողմերի հետ երկարաժամկետ լուծման ուղղությամբ

    Ռիչարդ Հոգլանդ. Համանախագահները պատրաստ են աշխատել ԼՂ հակամարտող կողմերի հետ երկարաժամկետ լուծման ուղղությամբ

    10.01.2017| 22:20
    ԱՄՆ կառավարությունը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ APA գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Նա նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ հակամարտության երկարաժամկետ լուծման ուղղությամբ:
  • ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Բաքու

    ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Բաքու

    10.01.2017| 22:19
    ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննախը և Ռումինիայի ներկայացուցիչ Կեսար Ֆլորին Պրեդան հունվարի 12-14-ին կլինեն Ադրբեջանում:
  • Հունաստանի նախկին վարչապետին կդատեն

    Հունաստանի նախկին վարչապետին կդատեն

    10.01.2017| 22:18
    Հունաստանի նախկին վարչապետ Յորգոս Պապանդրեուն հունվարի 19-ին կկանգնի Աթենքի առաջին ատյանի դատարանի առաջ. նրան կդատեն ընտրությունների նախօրեին երկրի տնտեսական իրադրության վերաբերյալ կեղծ հայտարարությունների և այն պնդումների համար, թե նախընտրական խոստումների կատարման համար բյուջեում «փող կա»։
  • Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսություն կբացի

    Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսություն կբացի

    10.01.2017| 22:08
    Հայաստանը նախատեսում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության՝ հինգշաբթի օրը կայանալիք նիստի օրակարգում:
  • Նորվեգիայի կառավարությունը վիճարկում է Բրեյվիկի գործով կայացված վճիռը

    Նորվեգիայի կառավարությունը վիճարկում է Բրեյվիկի գործով կայացված վճիռը

    10.01.2017| 22:07
    Նորվեգիայի վերաքննիչ դատարանը քննում է կառավարության բողոքը ազատազրկման դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործով: