ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Բուլղարիայի նախագահը Մոսկվային մեղադրել է ԵՄ-ն ներսից քայքայելու փորձերի համար

    Բուլղարիայի նախագահը Մոսկվային մեղադրել է ԵՄ-ն ներսից քայքայելու փորձերի համար

    27.12.2016| 20:04
    Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը Ռուսաստանին մեղադրել է Եվրոպական միությունը ներսից քայքայելու փորձերի համար, հայտնում է Deutsche Welle-ն: Պլևնելիևի կարծիքով` Մոսկվան փորձում է ապակայունացնել ԵՄ-ն` աջակցելով ծայրահեղ ազգայնական կուսակցություններին ու շարժումներին:
  • Ո՞վ կստանա Ջորջ Մայքլի 105 միլիոն ֆունտ ստեռլինգ ժառանգությունը

    Ո՞վ կստանա Ջորջ Մայքլի 105 միլիոն ֆունտ ստեռլինգ ժառանգությունը

    27.12.2016| 20:03
    Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի կարողությունը գնահատվում է 105 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ենթադրվում է, որ ժառանգության մի մասը կտնօրինեն նրա սանիկները։ Մայքլը եղել է դերասան Մարտին Քեմփի 2 երեխաների և իր զարմիկի երեխաների կնքահայրը։
  • Սերգեյ Լավրովը հեռախոսել է Մևլութ Չավուշօղլուի հետ

    Սերգեյ Լավրովը հեռախոսել է Մևլութ Չավուշօղլուի հետ

    27.12.2016| 20:00
    ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսել են: Մևլութ Չավուշօղլուն իր ցավակցություններն է հայտնել Տու-154-ի կործանման կապակցությամբ: Նախարարները քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները:
  • Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ն անվանել է «ժամանցի ակումբ»

    Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ն անվանել է «ժամանցի ակումբ»

    27.12.2016| 20:00
    ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ՄԱԿ-ը դարձել է մի ակումբ, որտեղ մարդիկ ընդամենը հավաքվում են խոսելու և լավ ժամանակ անցկացնելու համար: «ՄԱԿ-ն այնքան մեծ ներուժ ունի, որը, սակայն, ցավոք, չի օգտագործվում»,- գրել է Թրամփը «Թվիթեր»-ում:
  • Լավրով․ Մենք պատրաստ ենք անցնել ԱՄՆ-ի հետ երկխոսություն հաստատելու մեր ճանապարհը

    Լավրով․ Մենք պատրաստ ենք անցնել ԱՄՆ-ի հետ երկխոսություն հաստատելու մեր ճանապարհը

    27.12.2016| 19:59
    Վաշինգտոնի և Մոսկվայի միջև արդյունավետ համագործակցություն կլինի, երբ ԱՄՆ-ը հրաժարվի շանտաժի ու զսպումների, իր կամքը թելադրելու քաղաքականությունից՝ «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
  • Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ Նախագահի նստավայրում հյուրընկալել են բազմաթիվ երեխաների

    Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ Նախագահի նստավայրում հյուրընկալել են բազմաթիվ երեխաների

    27.12.2016| 19:57
    Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
  • Մշակույթ և տեխնոլոգիա

    Մշակույթ և տեխնոլոգիա

    27.12.2016| 19:56
    Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի առջև՝ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններին հարող տարածքում, Arloopa և Aurora Barnalisse Marketing ընկերության մասնագետները ներկայացրել են ArmCulture AR հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է տեսնել նշված արձանների եռաչափ անիմացիոն պատկերը, լուսանկարվել և լսել ուղեկցող ձայնային հաղորդագրություն։ Հավելվածի փորձարկմանը հետևել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
  • Վրաստանի նախագահը համաներում Է շնորհել 175 դատապարտյալների

    Վրաստանի նախագահը համաներում Է շնորհել 175 դատապարտյալների

    27.12.2016| 17:21
    Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներում Է շնորհել 175 դատապարտյալների՝ հայտարարել է Համաներման հարցերի հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:
  • Պուտինը կարծում է՝ նոր ինտեգրումը նախկին ԽՍՀՄ տարածքում անհրաժեշտ է

    Պուտինը կարծում է՝ նոր ինտեգրումը նախկին ԽՍՀՄ տարածքում անհրաժեշտ է

    27.12.2016| 17:14
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների հետ՝ Խորհրդային Միության փլուզման 25-րդ տարեդարձի կապակցությամբ։
  • Լուկաշենկոյի կրտսեր որդին այնքան էլ չէր ցանկանա Բելառուսի նախագահ լինել

    Լուկաշենկոյի կրտսեր որդին այնքան էլ չէր ցանկանա Բելառուսի նախագահ լինել

    27.12.2016| 17:11
    Բելառուսի նախագահի կրտսեր որդին՝ 12-ամյա Նիկոլայ Լուկաշենկոն հայտարարել է, թե երկրի նախագահի պաշտոնում հորը փոխարինելու իր ցանկությունը այնքան էլ մեծ չէ: Ռուսաստանցի իր հասակակից Եվգենի Գրիշինի հետ զրույցում, որ հեռարձակվել է երկրի ազգային առաջին ալիքով, նա պատմել է իր մասին: