Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:
ՀՀ նախագահ, Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով, 2016 թ. դեկտեմբերի 21-ին, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, պաշտոնական այցով Հայաստան այցելեց ԻԻՀ նախագահ, Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին:
Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժը շատ մեծ է, դրանց մի մասն արդեն օգտագործված է, մի մասն առաջիկա ամիսներին և տարիներին պետք է իրականացնել՝ Երևանում հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ու երեք միջազգային պայմանագրեր:
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո թուրքական իշխանությունները շտապեցին պատասխանատվության սլաքներն ուղղել դեպի գյուլենական կառույցը՝ հայտարարելով, թե այդ գործողության նպատակն է խափանել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Շարմ Հոլդինգե-ը Երևան Մոլի և Կինոպարկի հետ համատեղ Sharming since 1991 կարգախոսի ներքո կազմակերպում է «Շարմ Հոլդինգե-ի նկարահանած ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Իրանը հրաժարվել է Ադրբեջանին վաճառել հեռահար հրթիռներ, չնայած պաշտոնական Բաքուն բազմիցս դիմել է իրանական կողմին՝ հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովը:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...