ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ռոհանին, այնուամենայնիվ, գնում է Հայաստան

    Ռոհանին, այնուամենայնիվ, գնում է Հայաստան

    21.12.2016| 13:18
    Իրանի նախագահի մամլո ծառայության ղեկավար Փարվիզ Իսմայիլին հաղորդել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կմեկնի Հայաստան, ապա Ղազախստան և Ղրղզստան: Իսմայիլիի խոսքով՝ մեկօրյա այցի շրջանակներում Ռոհանին կհանդիպի ՀՀ նախագահի հետ և երկկողմ կապերի խորացման բանակցություններ կվարի: Ծրագրված է համագործակցության համաձայնագրերի ստորագրում և բիզնես ֆորում: Համանման ծրագիր է Ղազախստանում ու Ղրղզստանում:
  • Մարզական ծրագրերում ներգրավված ուսանողների թիվն աճել է

    Մարզական ծրագրերում ներգրավված ուսանողների թիվն աճել է

    20.12.2016| 20:55
    «Ե՛վ մարզական ծրագրերով հետաքրքրվող ուսանողների թիվը, և՛ ուսանողների շրջանում անցկացվող մարզական միջոցառումների թիվն աճել է»,-լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2016-ին այս ոլորտում իրականացված ծրագրերը՝ տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը:
  • Ինչո՞ւ է գեներալը դառնում շարքային

    Ինչո՞ւ է գեներալը դառնում շարքային

    20.12.2016| 15:29
    Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականություն մտնելու իր հայտարարությունը հայտնիացրել է Ֆեյսբուքով: Փաստը ոչ միայն նոր տեխնոլոգիաներին տիրապետելու նրա հմտությունն է վկայում, այլև՝ լրագրողներին ներկայանալու անպատրաստությունը, այլապես՝ նման դեպքերում հրավիրում են մամլո ասուլիս, անում հայտարարություն ու պատասխանում հարցերի: Սեյրան Օհանյանը գերադասել է շփման այս ձևը, որ նրան հնարավորություն է տալու ավելին չասել, բայց՝ լսել:
  • Բեռլինի ողբերգության հեղինակը հավանաբար պակիստանցի փախստական է

    Բեռլինի ողբերգության հեղինակը հավանաբար պակիստանցի փախստական է

    20.12.2016| 15:05
    Վարորդը, որը բեռնատարով մխրճվել է Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում հավաքված բազմության մեջ, կարող է պակիստանցի փախստական լինել՝ հայտնում է Welt պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
  • Մոսկվայում սպանվել է ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի բաժնի ղեկավարը

    Մոսկվայում սպանվել է ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի բաժնի ղեկավարը

    20.12.2016| 15:03
    Մոսկվայում սպանվել է ՌԴ ԱԳՆ Լատինաամերիկյան դեպարտամենտի բաժնի ղեկավար Պյոտր Պոլշիկովը։ Դիվանագետի դին հայտնաբերվել է նրա բնակարանում։ Դեպքի վայրում եղել են տրավմատիկ զենքի փամփուշտներ
  • Պուտինը ցանկանում է իմանալ, թե ով է ուղղորդել ռուս դիվանագետին սպանողին

    Պուտինը ցանկանում է իմանալ, թե ով է ուղղորդել ռուս դիվանագետին սպանողին

    20.12.2016| 15:02
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը և վստահեցրել, որ ահաբեկիչները կզգան իրենց դեմ պայքարի ուժեղացումը:
  • Լավրով. Կառլովի սպանությունն ուղղված է ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման դեմ

    Լավրով. Կառլովի սպանությունն ուղղված է ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման դեմ

    20.12.2016| 15:01
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Դա սարսափելի ողբերգություն է: Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր ռուսաստանցիներին, որ այսօր ծաղիկներ են բերել՝ չնայած ուշ ժամին:
  • Իրկուտսկում «Բոյարիշնիկի» թունավորումից մահացածների թիվը հասել է 54-ի

    Իրկուտսկում «Բոյարիշնիկի» թունավորումից մահացածների թիվը հասել է 54-ի

    20.12.2016| 15:01
    Իրկուտսկում «Բոյարիշնիկ» խտանյութից թունավորման զոհերի թիվը հասել է 54-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի մասին: Խտանյութը պարունակում է մեթիլային սպիրտ: Հիվանդանոցներում մահացել է 25 մարդ:
  • Արտակ Զաքարյան. Թուրքիան պետք է ապացուցի, որ կատարվածն ահաբեկչություն էր ու չկար պետության դիտավորություն

    Արտակ Զաքարյան. Թուրքիան պետք է ապացուցի, որ կատարվածն ահաբեկչություն էր ու չկար պետության դիտավորություն

    20.12.2016| 15:00
    Թուրքիան պետք է կարողանա ռուս-թուրքական հարաբերությունները զերծ պահել խոչընդոտներից՝ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
  • Թրամփը դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը

    Թրամփը դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը

    20.12.2016| 14:59
    ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Նա ընդգծել Է, որ սպանությունը կատարել է «արմատական իսլամական ահաբեկիչը» և հավելել, որ դա «քաղաքակիրթ կարգի բոլոր կանոնների խախտում է»: Թրամփը ցավակցություն Է հայտնել դեսպանի ընտանիքին: